• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մասնակցում ենք ռադիոէլեկտրոնիկայի և մեխանիկայի ամառային ճամբարին

Այսօր մեկնարկեց «Նաիրի»համընկերության կողմից կազմակերպված ռադիոէլեկտրոնիկայի, ֆիզիկայի և մեխանիկայի ամառային ճամբարը: Ճամբարին մասնակցության հայտ են ներկայացրել շուրջ 50 դպրոցականներ Երևանից և հարակից քաղաքներից, ովքեր հետաքրքված են ռոբոտաշինությամբ, ռադիոէլեկտրոնիկայով, ծրագրավորմամբ: Կրթահամալիրից 7 սովորող նույնպես կմասնակցի ճամբարին: Մինչև սեպտեմբեր ճամբարականները շաբաթական երկու օր՝ 2-3 ժամ տևողությամբ, կմասնակցեն ռադիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի և մեխանիկայի անհատական և խմբային պարապմունքներին: Ինչպես կազմակերպիչները ներկայացրին, պարապմունքները հիմնականում կլինեն գործնական բնույթի և ճամբարի ավարտին մասնակիցները արդեն իսկ  կկարողանան պատրաստել անլար ռադիոհաղորդակցման սարքեր:

Դե ինչ, հաջողություն բոլոր ճամբարականներին և սպասենք մեր սովորողների աշխատանքներին...