• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հեծանվային պարապմունքներ

Մարզադպրոցում մեզ տրամադրում են հարմար, գեղեցիկ  հեծանիվներ և անվտանգության համար գլխարկներ: Այս երկու շաբաթների ընթացքում շատ շատերը, ի շնորհիվ մարզիչներ Վարշամի և Դավթի, սովորեցին հեծանիվ նստել և ինքնուրույն վարել: Հոգատար մարզիչները ցուցաբերում են անհատական մոտեցում: Նրանք համբերությամբ սովորեցնում են  «ամենաանվստահ» մեր ընկերներին, քաջալերում, փոքր հաղթանակների ժամանակ` մեզ հետ ուրախանում: Իհարկե, լինում են նաև «անկումներ», բայց ինչպես վարզիչներն են ասում.«Միայն հեռուն նայի՛ր»:Սա շատ կարևոր սկզբունք է, որ պետք է պահպանել ընդհանրապես ցանկացած փոխադրամիջոց վարելիս:

Այսպես «առաջ նայելով էլ»` վստահ ենք, որ պարապմունքների ավարտին կկարողանանք ազատ և անվախ վարել մեր հեծանիվները քաղաքի փողոցներով:

Տեսանյութը` այստեղ