• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ասանկ-անանկ

2015թ. հունիսի 19-ից 26-ը Երևանում ԴիՎիՎի Ինթերնեյշնալի նախաձեռնությամբ կազմակերպվում է «Ասանկ Անանկ» փառատոնը: Փառատոնի կազմակերպչական և բովանդակային գործընկերներն են` «Հալէպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը, «Հայ դերասանների միություն» հասարակական կազմակերպությունը և «ՄԻՀՐ Ստեղծագործողների Միություն» մշակութային հասարարակական կազմակերպությունը:

«Ասանկ Անանկ»-ը բաց հարթակ է Սիրիայից Հայաստան տեղափոխված անձանց և հայաստանցիների շփման, փոխճանաչման և համատեղ նոր իրողության ստեղծման համար: Փառատոնը հնարավոր է եղել իրականացնել սիրիահայ և տեղացի երիտասարդների կազմակերպչական աշխատանքներին ներգրավմամբ և աջակցությամբ: Փառատոնի հիմնական միջոցառումներն անցկացվելու են Հանրապետության հրապարակ մետրոյի` շատրվանի շրջանաձև տարածքում, ինչպես նաև հարակից այգում:

«Ասանկ Անանկ» փառատոնի բացումը տեղի կունենա հունիսի 19-ին, ժամը 15:00, Հայաստանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, որտեղ կցուցադրվեն ձեռագործ աշխատանքի հազվագյուտ նմուշներ, պատմա-մշակութային արժեք ներկայացնող «գանձերի» լուսանկարներ: Բացմանը կհաջորդի «Վերսուս» ստուդիայի «Դարձ ի շրջանս յուր» ֆիլմի ցուցադրությունը և հանդիպումը հեղինակի հետ:

Փառատոնն ամեն օր կառանձնանա իր յուրահատուկ ծրագրով՝ ցուցահանդես, շաբաթօրյակ, քերմես, ֆիլմերի ցուցադրություն, դասախոսություն, թեյըմպում, գրական ընթերցում, համերգ, հայկական ուտեստ, զարդանախշի օր, ազատ բարձրախոս: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:

«Ասանկ Անանկ» փառատոնի գործընկերներն են՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, «Դեպի Հայք» Հիմնադրամը, Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող (ՀՃՈւ) հիմնադրամը, Երևանի մետրոպոլիտենը:

Փառատոնը միտված է դառնալու ամենամյա՝ բացահայտելով նորանոր բովանդակային հարթություններ:

Ծրագիր