«Այսօր, մեզնից յուրաքանչյուրը կանխորոշում է այն, թե ինչպիսին է լինելու Հայաստանի վաղվա օրը։ Եթե մենք որեւէ բան անում ենք` ընտրություն ենք կատարում, եթե մենք որեւէ բան չենք անում` էլի ընտրություն ենք կատարում։ Այսօր մեզնից յուրաքանչյուրը կարող է ճշգրիտ կանխատեսել, թե ինչպիսին է լինելու վաղվա Հայաստանը, եւ դրա համար հարկավոր է, որ մեզնից յուրաքանչյուրը նայի ինքն իր աչքերի մեջ։ Եթե որեւէ մեկը տխուր է տեսնում Հայաստանի վաղվա օրը, եթե որեւէ մեկը չի ուզում, որ վաղվա Հայաստանը այսօրվա Հայաստանի կրկնությունը լինի, ուրեմն նա նախ պետք է փոխի սեփական աչքերի արտահայտությունը։ Մեր աչքերի մեջ է այսօր կառուցվում վաղվա Հայաստանը. ազատություն պետք է լինի մեր աչքերում, հպարտություն պետք է լինի մեր աչքերում, վճռականություն պետք է լինի մեր աչքերում, հաղթանակ պետք է լինի մեր աչքերում։ Ազատ եւ երջանիկ Հայաստան պետք է լինի մեր աչքերում։ Եւ հավատ, հավատ, հավատ։ Եվ ուրեմն՝
Կեցցե՛ Ազատությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում»: Նիկոլ Փաշինյան
Ծնունդդ շնորհավոր, մեր սիրելի Նիկոլ...
Նիկոլ Փաշինյանի ելույթը մայիսի 30-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համագումարում։