• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի մեդիակենտրոնը՝ ամառային ուսումնական կենտրոն

Շաբաթվա բոլոր օրերին, ժամը 9.00-21.00, կրթահամալիրի Մեդիակենտրոնում՝

  • շախմատ. շախմատի ուսուցում, շախմատի բաց մրցույթներ.
  • համակարգչային ծրագրերի ուսուցում.
  • աստղագիտություն. տիեզերագիտական ֆիլմերի դիտում աստղացուցարանում.
  • տեխնիկական ստեղծագործություն՝ ռոբոտաշինություն-խաղեր, բնագիտական ուսումնական նախագծեր, ծրագրավորում.
  • կինո-գործ. ֆիլմի դիտում-քննարկում, ֆիլմերի ստեղծման մոնտաժային ծրագրերի ուսուցում.
  • ցուցահանդեսների կազմակերպում.
  • «Պատշգամբը պարտեզ» նախագիծ. տնային բույսերի առաքման, տեղում (պատվիրատուի տանը) դրանց խնամքի ծառայություններ.
  • կրթահամալիրի դպրոցում, հանրապետության տարածքում (գյուղում, դաշտային-վրանային կամ այլ) ամառային ճամբարի կազմակերպում.
  • ամառային ուսումնական այլ նախագծեր։

Տարբեր տարիքի սովորողները, մանկավարժական աշխատողները անհատապես և խմբով կարող են աշխատել, կազմակերպել հանդիպում, քննարկում, ակումբի պարապմունք, համերգ, ցուցահանդես, ցուցադրություն, ներկայացում։ Ցանկության դեպքում կարող եք օգտվել Մեդիակենտրոնի նոթբուքներից։ Տարածքում՝ անլար, անխափան ինտերնետ, ցուցադրությունների կազմակերպման մեծ հնարավորություն, սուրճ, սննդի մատչելի կազմակերպում։ 
Մանկավարժական աշխատողների, մանկավարժության նորարությամբ, հեղինակային կրթական ծրագրերով հետաքրքրվողների  համար կազմակերպվում են վերապատրաստումներ։

Մեր հասցեն՝ Րաֆֆի 57, Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց։

Հեռախոս՝ 74 72 46, 091 43 10 99