• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աղասի Թադևոսյան. մշակույթ և քաղաքականություն

«Տիգրան Հայրապետյան» հասարակագիտական ստուգատեսի շրջանակում, այսօր տեղի ունեցավ ևս մեկ Վարպետության դաս: Քննարկմումը վարում էր մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը, իսկ թեմա մեր օրերում արդի և անընդհատ շահարկվող քաղաքականությունն էր, բայց ոչ դասական իմաստով, այլ՚  քաղաքականության և մշակույթի միջև կապը: Քննարկումը սկսվեց «Ինչ է մշակույթը» հարցադրումով, փորձելով պատասխանել հարցերին և ինքներս էլ հարցեր տալով` ի վերջո բացահայտեցինք քաղաքականության և մշակույթի տրամաբանական կապը: Քննարկումը հետաքրքիր էր, հատկապես, որ թեման վերաբերում էր հասարակական խնդրի:

Մշակույթը որոշակի տարածքում բնակվող մարդկանց մտքի արդյունքում ծնված նյութական կամ ոչ նյութական ստեղծագործություններն են: Նախ մարդիկ ձևավորում են մշակույթը, հետո մշակույթը ձևավորում է մարդկանց: Մշակույթի տարատեսակ է նաև ազգային մտածողությունը. բարձր ենթագիտակցությունը ստեղծում է կիրթ, պահանջատեր ու զարգացած քաղաքացի, իսկ կիրթ քաղաքացին զարգացած պետության հիմնասյունն է: Կարծում եմ մեր` նյութական հզոր ժառանգությունը փառաբանելուց բացի, պետք է մտածենք նաև մտածողության և ընկալումների բացը լրացնելու մասին...

Իմ կարծիքով, ներկա սովորողները բավականին բան քաղեցին մտածողության և իրերին այլ դիտանկյունից նայելու առումով: Հանդիպումը համարում եմ հաջողված, քանի որ բազմաթիվ հարցերի շուրջ մտորելու տեղիք տվեց: Հետաքրքիր կլինի ունենալ նման շարունակական շարք:

Մերի Թելունց