• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Տիգրան Հայրապետյան օրեր». հասարակագիտական ստուգատես. մեկնարկը տրված է

Մարտի 16-ին, կրթահամալիրի ուսումնական օրացույցի համաձայն,  սահմանված ծրագրով մեկնարկեց «Տիգրան Հայրապետյան օրեր» հասարակագիտական ամենամյա բաց ստուգատեսը:
Մեկնարկը տրվեց Արամ Կարապետյանի հետ հանդիպումով, ով գրավիչ ներկայացրեց Գրիգոր Ջանշյանի «Եղբայրական օգնություն հայերին» գիրքը,  Ջանշիևին, նրա գործունեությունն ու ձեռքբերումները:
Ստուգատեսային օրը շարունակվեց հայագետ Արտակ Մովսիսյանի հետ հանդիպումով: Սովորողները ծանոթացան նախամաշտոցյան հայկական գրերի տեսակներին, քննարկեցին ու ընկալեցին պատմության այդ հատվածը:
Կրթահամալիրում էր ՀՀ ԱԺ պատգամավոր, «Տիգրան Հայրապետյան օրերի» կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանը:
 
Օրվա վերջում կրթահամալիրի մասնաժողովում ներկայացվեցին «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակի թեկնածուները՝ սովորող և ուսուցիչ: 

Ստուգատեսային շաբաթվա երկրորդ օրվա՝ մարտի 17-ի ծրագրում վարպետության դասեր են.

11:00-12:00. Հանրային քաղաքականության մասնագետ Օլյա Ազատյան
Թեման՝ «Հայ-թուրքական քաղաքացիական երկխոսության գործընթացը 2013թ. առ այսօր» 
Վայրը՝ Միջին դպրոց, Աշոտ Տիգրանյանի կաբինետ
11:00-12:00. Ազգագրագետ Աղասի Թադևոսյան 
Թեման՝ «Քաղաքականություն և մշակույթ»
Վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ
12:00-13:00. քաղաքական մեկնաբան, լրագրող Հակոբ Բադալյան
Թեման՝ «Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները և վտանգները» 
Վայրը՝ Միջին դպրոց, Աշոտ Տիգրանյանի կաբինետ
 
Ծանոթացեք, մասնակցեք, տարածեք​։ 
Հասցե՝ ՀԱԹ, Ա. Բաբաջանյան 25
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք՝ 010 74 72 46, 077 43 55 41