• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ

 

Տիգրան Հայրապետյանը 20-րդ դարի հայ ականավոր հրապարակախոս էր և վերլուծաբան: Այս հոդվածում կփորձենք պարզել և էլ ավելի հասկանալի դարձնել նրա «Հայկական հարց» և«Հայոց Ցեղասպանություն» հիմնախնդիրներին նվիրված հոդվածների բովանդակությունը և տրամաբանությունը:

 Նա հայկական հարցի և հայոց ցեղասպանության վերլուծությունների ժամանակ դիտարկում էր դրանք համաշխարհային քաղաքականության ավելի լայն համատեքստում: Քննելով հայոց ցեղասպանության պատճառները, ուշադրություն էր դարձնում այդ ժամանակաշրջանի գերտերությունների ռազմավարություններին, համաձայնություններին, հեռահարնպատակներին, և թե այդ ամենից ինչպես կարող էր օգտվել Հայաստանի իշխանական վերնախավը, բայց անհամաձայնությունների և անհեռատեսության պատճառով`  ինչպես ձախողեց այդ հնարավորությունների իրականացումը: Ցավոք, առանց քո ժողովրդի սխալները քննելու և դատապարտելու չես կարող լինել ժողովրդիդ և հանրությանդ օգտակար քաղաքացի` անգամ պետականության բացակայության դեպքում, ինչպես և չես կարող լուծումներ գտնել օրհասական պահին: Ըստ Տիգրան Հայրապետյանի վերլուծությունների, «Դատապարտել Թուրքիային, նշանակում է դատապարտել XX դարի միջազգային քաղաքականութեան ողջ էութիւնը, նշանակում է արգելք դնել արդէն մեր օրերում ընթացող քաղաքական գործընթացների վրայ, որոնց հիմքում կրկին ընկած է ցեղասպանութեան միջոցով կենսականտարածքներն ազատելու խնդիրը:»  Նաև արդարացիորեն նշում է. «Եւ վերջապէս, ցայսօր հայա զգային-քաղաքական մտքի կողմից յստակեցուած չէ դարասկզբի մեր ազգային ողբերգութեան պատճառահետեւանքային իրական կապը:»:

Ըստ Տիգրան Հայրապետյանի, ներկա պահին ամենաարդյունավետ ռազմավարությունը Հայաստանի պես` համեմատած նրա հարևանների, համեստ քաղաքական, ռազմական և տնտեսական կարողություններով պետականության համար, չպետք է ձեռնարկել ակտիվ ինքնագործողություն, այլ` խորապես ուսումնասիրելով համաշխարհային քաղաքականությունը, ճիշտ ժամանակին կողմնորոշվել և հակվել մի այնպիսի ուժի, որի օգնությամբ` նվազագույն կորուստներով, հնարավոր կլինի հասնել մեր նպատակներին:

Բայց դրա փոխարեն.   «Հայկական կազմակերպությունները, սակայն, ոչ միայն չտարանջատեցին իրականության մեջ միմյանց արմատապես հակասող այս երկու երեւույթները (Խոսքը գնում է սոցիալիզմի և ազգայնականության մասին-Հ.Ղ.), այլե ւազգային հիմնահարցերի հանգուցալուծման հիմքում դրեցին բացարձակապես սոցիալիստական մեթոդաբանությունը: Խոսքը տվյալ դեպքում ոչ միայն եւ ոչ այնքան յուրայինների կամ օտարների դեմ անմիտ ու անպտուղ ահաբեկչության իրականացման, զուտ սոցիալիստական ռոմանտիզմով առաջնորդվելով՝ առանձին վերցրած որեւէ հայկական նահանգում ազատագրական պայքարը հաջողությամբ պսակելու կործանարար փորձերի մասին է, այլ այն գործողությունների, որոնք պայմանավորելու էին ողջ ժողովրդի ճակատագիրը թե՛ Օսմանյան Թուրքիայում  եւ թե՛ ցարական, իսկ ավելի ուշ՝ նաեւ բոլշեւիկյան Ռուսաստանում: »

 

Տիգրան Հայրապետյանի այս հոդվածներում արծարծված խնդիրները, ցավոք, այսօր էլ մնում են արդիական, իսկ խնդիրների խորը հասկացության, ուսումնասիրության և լուծման ճանապարհները միանգամայն ուսանելի և արդյունավետ: