• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի ուսումնական տոնացույցով «Տիգրան Հայրապետյանի օրեր» հասարակագիտական ստուգատեսի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ N 15-069

04.02.2015թ.

Կրթահամալիրի 2014-2015 ուստարվա ուսումնական օրացույցով որոշված է մարտի18-19-ին կազմակերպել  քաղաքագետ, արևելագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի օրերը՝ որպես հասարակագիտական ստուգատես։ Այդ նպատակով.

  1. ստուգատեսի համակարգող նշանակել Աշոտ Տիգրանյանին.
  2. Աշոտ Տիգրանյանի ներկայացմամբ հաստատել ստուգատեսի բովանդակությունը (հավելված).
  3. մասնակիցների համար ստուգատեսի տարածումը և լուսաբանումը համարել ուսումնական աշխատանք. ապահովել ստուգատեսի բաց լինելն իրազեկման բոլոր միջոցներով.
  4. mskh.am-ում և «Օրացույց» ենթակայքում ակտիվացնել ստուգատեսի էջերը և հրապարակել ստուգատեսի բոլոր նյութերն այդ էջերում.
  5. մինչև 2015թ. մարտի 1-ը հաստատման ներկայացնել ստուգատեսի մանրամասն ծրագիրը և աշխատակարգը.
  6. ստուգատեսի արդյունքները ներկայացնել մարտի 20-ի մեդիաուրբաթ ընդհանուր պարապմունքին.
  7. ստուգատեսի արդյունքներով կրթահամալիրի մրցանակային հանձնաժողով ներկայացնել ստուգատեսի հաղթողներին, «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակի թեկնածուներին.
  8. համակարգողներին` անձամբ և Տիգրան Հայրապետյանի հարազատների, ընկերների միջոցով նախագծին մասնակցության հրավերներ ուղարկել հասարակական-քաղաքական գործիչների, լրագրողների։

 

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան