• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վրաստանի Գլդանի շրջանային ազատ առևտրի միության ուսուցիչների և գիտնականների կազմակերպության նախագահ Վիկտորյա Բալավաձեին

Կրթահամալիրի տնօրենի փոստից

Հարգելի Վիկտորյա Բալավաձե  

Նորից հաստատում ենք մեր վճռականությունը՝ շարունակելու «Հայ-վրացական հանրակրթական կամուրջները», մեր համագործակցությունը Վրաստանի հանրակրթական հաստատությունների հետ։  «Սեբաստացիներ» հիմնադրամի և արհմիութենական կազմակերպության աջակցությամբ 2015թ. հունվարի 11-14-ը հրավիրում ենք  Թբիլիսիի Գլդանի շրջանի ուսուցիչների, սովորողների  խմբին Հայաստան, Երևան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։ 

Մենք նախատեսում ենք հայերեն, անգլերեն,  վրացերեն, ռուսերեն ներկայացնել կրթահամալիրիը, կրթահամալիրում իրականացվող ծրագրերի կազմակերպումը,  մեր մարզամշակութային կրթական առօրյան: Այցը կունենա նաև մշակությանին բաղկացուցիչ. մեր ուղեկցությամբ կլինեք Երևանի թանգարաններում, կլսեք համերգ, կդիտեք ներկայացումներ: Նախատեսում ենք այցելություն Էջմիածին, Օշական: Ձեր ցանկությունները կընդգրկվեն ծրագրում. Մենք ձեզ կդիմավորենք Հայաստան-Վրաստան սահմանին: Դուք մեր թանկագին հյուրն եք, կհուրընկալվեք կրթահամալիրի հյուրատներում, որոնք ունեն բավարար պայմաններ, օրը երեք անգամ սնունդով։ Խնդրում ենք հոգալ միայն տրանսպորտային ծախսերի մասին և եղեք մարզական: Մենք պատասխան այցով կարող ենք լինել  2015թ.  մարտի 23-29 «Սեբաստացիներ» ուսուցչական և պատանեկան  երգչախմբերով, համերգային-թատերական ներկայացումներով:  

Այդ օրերին նաև կստորագրենք համագործակցության համաձայնագիր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի արհեստակցական միության և Գլդանի թաղամասի ազատ առևտրի միության ուսուցիչների և գիտնականների կազմակերպության միջև:  

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան 

«Մխիթար Սեբաստացի» արհեստակցական միության նախագահ՝ Հասմիկ Նալբանդյան 
«Սեբաստացիներ» հիմնադրամի տնօրեն՝  Առնոլդ Բլեյան