• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Հեղինակային կրթական ծրագրի «Իմացումի հրճվանք» ենթածրագրի կազմակերպումը»

 Այսօր հերթական չորեքշաբթին էր և մանկավարժների ընդհանուր սեմինար-պարապմունքը: Քննարկման թեման «Հեղինակային կրթական ծրագրի «Իմացումի հրճվանք» ենթածրագրի կազմակերպումն» էր կրտսեր դպրոցում: Սեմինար-պարապմունքի ընթացքում Դպրոց-պարտեզի դասավանդող Տաթև Ավետիսյանը ներկայացրեց առաջին դասարանում իրականացվող նախագծերն ու պարապմունքները, քննարկվեցին տնային հանձնարարությունները, սովորողների ուսումնական միջավայրը, ուսումնական գործիքների կիրառումը: Քննարկվեցին նաև երկրորդ դասարանում իրականացվող նախագծերն ու այդ նախագծերի իրականացման ընթացքում ծագող խնդիրները (ծրագիրը ներկայացրեց Գեղարվեստի կրտսեր դպրոցի դասավանդող Մանուշակ Աբրահամյանը):