• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստուգատես ստուգատեսից հետո. մեկօրյա ուսումնական ճամփորդություն

Վաղը՝ հուլիսի 10-ին,  երաժշտական  և կինո-ֆոտո փառատոնների հաղթողները կմեկնեն մեկօրյա ճամփորդության Երևան- Բջնի- Սևան երթուղով:  Ծրագրում՝ համերգներ Բջնիի  Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ և, իհարկե, Սևանի լողափում: Կինո-ֆոտո փառատոնի հաղթողները կլուսաբանեն  ճամփորդության ընթացքն ու նաև  հետազոտական- լուսանկարչական նախագիծ կպատրաստեն հանրային լողափերի վիճակի մասին: Մեր հետազոտության արդյունքները կներկայացնենք ձեզ առցանց ցուցահանդեսի տեսքով: Չմոռանանք նշել ամենակարևորը՝ լիքը-լիքը լողալու ենք: