• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արցախյան ճամբարի մասնակիցների հավաքը մեդիակենտրոնում

Հուլիսի 5-ին մեդիակենտրոնում անցկացվեց  "Հնգօրյա հայրենագիտական-ազգագրական ճամբար Արցախում" նախագծի մասնակիցների հավաքը: Ներկա էին մասնակից դասավանդողները, սովորողներն ու  նրանց ծնողները: Քննարկեցինք ճամփորդության երթուղին, մանրամասնեցինք անհրաժեշտ իրերի ցանկը, մասնակից դասավանդողները ներկայացրեցին իրենց նախագծերը: 
Հավաքի ընթացքում մեզ միացավ տիար Բլեյանն ու իրականացրեց իր օրագրում հնչեցրած կոչը՝ Դանիել Բլեյան նվիրելով քնապարկ: Իսկական արշավականի համար դրանից լավ նվեր չկա :)
Այժմ ամեն ինչ պատրաստ է, հյուրընկալ Արցախը մեզ է սպասում: Մնում է մաղթել մեզ բարի ճանապարհ: