• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սահմանից այն կողմ…

Երկու շաբաթ առաջ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից դպրոցի էլեկտրոնային հասցեին շատ հետաքրքիր հաղորդագրություն եկավ: Կրթահամալիրում որտեղ իրականացվում է «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագիծը, անցկացվելու էր ստուգատես-փառատոն: Մեզ ջերմորեն հրավիրում էին մասնակցելու այդ ստուգատես-փառատոնին: Առաջարկվող ծրագիրը այնքան գրավիչ էր, որ առանց երկար մտածելու որոշեցինք անպայման մասնակցել: Մեր դպրոցի մշակույթի և ավանդույթների հանձնաժողովի անդամներ` վրաց լեզվի և գրականության ուսուցչուհի, տիկին Թամար Բարիսաշվիլիի և արվեստի ուսուցչուհի  Նինո Իոսավաի ղեկավարությամբ սկսեցինք պատրաստվել:  Մենք շատ էինք անհանգստանում, քանի որ սահմաններից դուրս պետք է ներկայանայինք, ներկայացնեինք Վրաստանը և մեր դպրոցը: Երեխաները ոգևորված էին,  ինքնավստահ:  Երբ խումբը պատրաստ էր, տիկին Թամար Բարիսաշվիլիի, Ռուսթավելիի ակումբի անդամ տիկին Նինո Խվեդելաձեի և Թբիլիսիի 24 դպրոցի IT ղեկավար Գիորգի Բրոլաձեի ղեկավարությամբ հուլիսի 16-ին մեր պատվիրակությունը մեկնեց Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Մենք ներկայանալու էինք հետևյալ ծրագրով`

1. Թբիլիսիի հիմնադրման պատմությունը, ֆոտո-կոլաժ, վրացերեն, ռուսերեն, անգլերեն- Լաշա Մգալոբլիշվիլի, Թամար Ախլոուրի, Մագդա Նատրիշվիլի:

2. Ժողովրդական երգ- Զուրաբ Կակաբաձե, Մագդա Նատրիշվիլի, Գելա Բուրճուլաձե

3. Աջարական պար- Նինո Փալավանդիշվիլի, Սալոմե Էսվանջիա

4. Ժամանակակից պար- Լելե Խուցիշվիլի

5. Շեքսպիր- անգլերեն-ռուսերեն

6. երգ- Թեկլա Լաբադզե

7. Ցուցահանդես – Գվանցա Ճինճարաուլի

8. Նվագ- Լուկա Վերուլաշվիլի

Կրթահամալիրում, որի տնօրենը Աշոտ Բլեյանն էր,  մեզ շատ ջերմ դիմավորեցին: Անցկացվեց մի քանի սպորտային միջոցառումներ` ջրագնդակ, ֆուտբոլ, սեղանի թենիս:

Երեխաները շատ լավ հանդես եկան, այն կրակը որ նրանք այնտեղ վառեցին, չէր կարող հանդիսատեսին անտարբեր թողնել:

Եղանք Էջմիածնում, տեսանք Սևանա լիճը և քաղաք Երևանի տեսարժան վայրերը: Երևանից վերադառձանք նվերներով և պատվոգրերով: Շնորհակալություն Կրթահամալիրի տնօրենին գեղեցիկ օրերի համար: