• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դիջիթեք Բիզնես ֆորումին կրթահամալիրի մասնակցության մասին

2014թ. հունիսի 20-21-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպվում է ամենամյա միջազգային ԴիջիԹեք Բիզնես ֆորումը՝  «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար»։ Կրթահամալիրի արդյունավետ մասնակցությունն ապահովելու նպատակով.

  1. ստեղծել նախապատրաստական աշխատանքը համակարգող խումբ՝ կրթահամալիրի Հիմնական դպրոցի ղեկավար Գոհար Բալջյանի գլխավորությամբ.
  2. ֆորումում ներկայացնել հետևյալ ուսումնական նախագծերը.
  • ​«Մեդիակրթության հաստատության ՏՏ ենթակառուցվածք». պատասխանատու՝ Տիգրան Պարսիլյան.
  • «Մեդիակրթության առաջին դասարան. ես կարողանում եմ». պատասխանատու՝ Մանուշակ Աբրահամյան.
  • «Մեդիակրթության 4-րդ դասարան». պատասխանատու՝ Տաթև Ավետիսյան.
  • «Դպիր» մանկավարժական էլեկտրոնային քառալեզու հանդեսը՝ որպես միջազգային նորարար մանկավարժական նախաձեռնություն». պատասխանատու՝ Սուսան Մարկոսյան.
  • «Իմ ֆորումը» մեդիանախագիծ՝ պատասխանատու Արմինե Թոփչյան, այցելու-հերթապահ խմբերի ղեկավարներ.
  1. պատասխանատուներին՝ մինչև հունիսի 18-ը mskh.am-ում՝ «Հանրակրթական Դիջթեք» ենթակայքում հրապարակել ֆորումում ներկայացվող-ցուցադրվող նյութերի  փաթեթը.
  2. ԴիջիԹեք բիզնես ֆորում 2014-ի տաղավարը հունիսի 20-ին, 21-ին համարել աշխատավայր Տիգրան Պարսիլյանի, Մանուշակ Աբրահամյանի, Տաթև Ավետիսյանի,  Զարուհի Առաքելյանի համար.
  3. տեխնիկայի ընտրության, տեղափոխման, ֆորումում դրանց անխափան աշխատանքի պատասխանատու ճանաչել Տիգրան Պարսիլյանին, Սեն Միքայելյանին. տեխնիկայի տեղափոխումն ավարտել հունիսի 19-ին, ժամը՝ մինչև 19:00.
  4. խրախուսել կրթահամալիրի գործընկեր Յունիքոմփ ֆիրմայի հետ համատեղ հանդես գալու բոլոր եղանակները.
  5. ֆորումում հերթապահությունը համարել սովորողների ուսումնական աշխատանք.
  6. հանձնարարել հունիսյան ստուգատեսների համակարգողներին հերթապահության մեկական խումբ ձևավորել ստուգատեսների մասնակիցներից, նրանց հետ հերթապահել ֆորումում, ներկայացնել ստուգատեսի արդյունքները.
  7. Նաիրա Նիկողոսյանի ներկայացմամբ հաստատել տաղավարում հերթապահության ցուցակը (հավելված 1).
  8. հերթապահող սովորողների և աշխատողների տեղափոխումը կազմակերպել կրթահամալիրի ավտոբուսներով.
  9. ֆորումում ներկայացնող և հերթապահող խմբերի ղեկավար ուսուցիչներին սահմանված կարգով նշանակել լրավճար «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի միջոցներից.
  10. հրամանին անհապաղ ծանոթացնել հրամանում նշված անձանց։

 

 

Կրթահամալիրիտնօրեն`                    Ա. Բլեյան