• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Կատարսիս» ամենամյա թատերական փառատոն

Հունիսյան ամենամյա թատերական ստուգատես

Հունիսի 16-20-ը

Փառատոնը լուծում է կրթամշակութային, հոգեբանական դաստիարակության կարևորագույն խնդիրներ:Փառատոնի խնդիրները` 

  • Թատրոնի մշակույթի ձևավորում
  • Բարեկիրթ հանդիասատեսի դաստիարակում
  • Բարդույթներից ազատագրում
  • Գեղեցիկ անսխալ խոսք
  • Գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում
  • Ընթերցասիրության խրախուսում
  • Կերպարային մտածողություն
  • Երևակայություն
  • Երևակայական մարմին
  • Երևակայական տարածք և ժամանակ
  • Փորձել երևակայությամբ
  • Մթնոլորտ և խաղ
  • Այլընտրանքի ազատություն
  • Ոճ
  • Իմպրովիզացիա
  • Ստեղծագործական համարձակություն
  • Ինքնուրույն և խմբով աշխատելուն
  • Ինքնակազմակերպման հմտությունների զարգացում
  • Շփում արվեստի տարբեր ժանրերի հետ 
  • Թատերական ժանրերի ուսումնասիրություն և կիրառում

Ներկայացումներին ներկայացվող պահանջները

  • Ներկայացումները պիտի ունենան սցենարական մոտեցում
  • Տևողությունը՝ 3 –ից մինչև 15 րոպե:
  • Ցանկալի է ինքնուրույն, ստեղծագործական, կրթական, նորարարական մոտեցում:
  • Ժանրային սահմանափակումներ չկան:
  • Ներկայացումներում պիտի հնչի մաքուր և գրագետ խոսք, բարձրաճաշակ երաժշտություն, ցանկալի է բեմական հանդերձանքը ստեղծված լինի սովորողների կողմից:

Ստուգատեսին ներկայացվող ժանրեր

  • Դրամատիկ թատրոն
  • Մնջախաղի թատրոն
  • Տիկնիկային թատրոն
  • Խամաճիկների թատրոն
  • Ստվերների թատրոն
  • Դրամատիկ թատրոն
  • Երաժշտական թատրոն
  • Պարի և շարժման թատրոն
  • Հեռուստաթատրոն
  • Ռադիո թատրոն
  • Մանրապատում
  • Խոսքի թատրոն
  • Փողոցային թատրոն
  • Այլընտրանքի թատրոն (մատների, թղթի, իրերի,գլխարկների, ծամկալների, պայուսակների և այլ…)

Ներկայացումները կարող են լինել.

  • Մոնոներկայացում
  • Խմբային
  • Դասարանային
  • Ընտանեկան

Ներկայացումների համար թատերական բեմահարթակ կարող է լինել ցանկացած  տարածք՝ համապատասխան տեխնիկական միջոցներով.

  • Մեդիադահլիճ
  • Պարտեզ
  • Դասարան
  • Սրահ
  • Տանիք 
  • Այլընտրանքային լուծումներ (սեղան, լողավազան,փողոց…)

Հայտերը մինչև հունիսի 15-ը ուղարկել [email protected], [email protected] հասցեներին:

Հայտի բովանդակությունը

  • անուն, ազգանուն
  • դպրոց, դասարան
  • թատերախումբ
  • ներկայացման ժանր
  • ներկայացման տևողություն
  • ներկայացման տեսագրված տարբերակը (հատվածներ, գովազդ)
  • էլ. հասցե, հեռախոս

Անվանակարգեր՝

  • Լավագույն սցենար
  • Լավագույն մեդիաթատրոն
  • Լավագաույն մնջախաղի թատրոն
  • Լավագույն տիկնիկային թատրոն
  • Լավագույն խամաճիկների թատրոն
  • Լավագույն ստվերների թատրոն
  • Լավագույն երաժշտական ներկայացում
  • Լավագույն պարային ներկայացում
  • Լավագույն դրամատիկ ներկայացում
  • Լավագույն մանրապատում
  • Լավագույն մոնոներկայացում
  • Լավագույն այլընտրանքային ներկայացում
  • Լավագույնռեժիսորականլուծում
  • Լավագույն երաժշտական լուծում
  • Լավագույն դերասանական խաղ
  • Երկրորդպլանիլավագույնդերասան
  • Լավագույն բեմական հանդերձանք
  • Բեմի, բեմահարթակի լավագույն ձևավորում

Ժյուրիի կազմ՝

  • Քնարիկ Ներսիսյան
  • Սյուզի Մարգարյան
  • Կարեն Խաչատրյան,Սուրեն Պողոսյան
  • Թատրոնի բնագավառի մասնագետ

Հունիսի 16-20-ի ներկայացումների ծագիրը կհրապարակվի հունիսի 15-ին, մինչև ժամը 18.00: 

Փառատոնի ֆեյսբուքյան էջ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական թատրոն