• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առաջին տպավորություններից

Ահա և ես առաջին անգամ մտա Թբիլիսի: Տպավորությունները խառն են և քաոսային քաղաքի նման, բայց այս քաոսը միաժամանակ հարմոնիկ է: Քաղաքը շնչում և արտաշնչում է հնությամբ. դա իսկապես գրավիչ է: Հին փողոցները իմ թուլությունն են նրանցում եմ ես գտնում նիրվանան: Այստեղ քաղաքի ներսում կարծես ամեն մի շենք և մարդ խճանկարի մի մաս լինի և երբ տեսնում ես ընդհանուր պատկերը, հասկանում ես, որ սա Թբլիսին է՝ ամենատարբեր մշակույթների հարմոնիկ քաղաքը: Այս քաղաքում զգում եմ ազատություն, չգիտեմ՝ պատճառը, որն է: Տուրիստի զգացողությո՞ւնը, թե քաղաքի՞ց է: Իսկ միգուցե մարդկանցի՞ց: Չգիտեմ… Տպավորությունները շատ են և տարբեր՝ քաղաքի պես քաոսային և տրամադրող: