Անահիտ Մեսրոպյան,
Գավառի և Արցախի էկոտուրի մասնակիցներ
Յուրաքանչյուր սկիզբ ունի գեղեցիկ ավարտ: Ահա այսօր ավարտին հասավ «Էկոտուր 2014-ը»: Այսօր`ապրիլի 26-ին ամփոփվեցին արդյունքները և պարզ դարձավ, թե ովքեր են հաղթողները: Հպարտ ենք, որ Արցախի թիմն էլ խրախուսվեց և ճամբարի հրավեր ստացավ: Սակայն կարևորը այն ջերմությունն էր, որը մենք ստացանք, նաև շփումն էր մեր հայրենակիցների և վրացիների հետ: Մենք անչափ կարևորում ենք այս ծրագիրը, և այն պետք է լինի շարունակական:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՁԵԶ...Հարատևիր «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր:
Ահա հրաժեշտի երեկոն է...Արցախի ու Գավառի խմբի հետ են ընկեր Սոֆին, ընկեր Գայանեն և ընկեր Անժելան: Ասմունքում ու երգում ենք՝ իրար ընդհատելով, մինչև ուշ գիշեր... սակայն բաժանումն անխուսափելի էր... եկավ ընկեր Սոֆիի ամուսին Վահրամը....
Մենք միասին ենք հոգով, սրտով և ընդմիշտ: