• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դասավանդողների գարնանային դպրոց, 4-րդ օր

Հիմնական դպրոցի դասավանդողների այսօրվա քննարկման թեմաները երկուսն էին՝

  • Սովորողների հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներ
  • Իրականացվող ուսումնական նախագծերին ներկայացվող պահանջներ

Առաջին կետի վերաբերյալ ակտիվ քննարկում ծավալվեց: Նախ փորձեցինք հասկանալ, թե ինչ է նշանակում հետազոտական աշխատանք և ինչ առանձնահատկություններ այն կարող է ունենալ, որից հետո սահմանեցինք այն պահանջները, որոնք մեր կարծիքով պարտադիր են կրտսեր դպրոցի սովորողի հետազոտական աշխատանքի համար:

Սահմանեցինք, թե ինչպես և որտեղ պետք է ներկայացվի սովորողի հետազոտական աշխատանքը:

Քննարկման երկրորդ մասն անցավ պակաս ակտիվ, որովհետև սեպտեմբերից շարունակ խոսում ենք նախագծի, դրան ներկայացվող պահանջների մասին: Այդ թեմայի շուրջ նյութեր էլ ենք ընթերցել, ուստի փորձեցինք մեզ համար հստակեցնել, թե գրեթե մեկ տարվա աշխատանքի ընթացքում որքանով ենք կարողացել հետևել նախագծին ներկայավող պահանջներին, և մեր աշխատանքի փորձից ելնելով՝ ինչ առաջարկություններ ունենք դրա վերաբերյալ: