• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այլախոհներ և այլն

Ավագ դպրոց վարժարանի ընթերցասրահն այսօր անսպասելի մարդաշատ էր: Հասարակագիտական ստուգատեսի մեկնարկն էր: Մեկնարկ ասածը փոքր-ինչ իրական չէ, քանզի չի արտացոլում իրականությունն ամբողջության  մեջ: Մեկնարկն արդեն իսկ տվել էին վարժարանի սովորողներ Աննա Գսպոյանը, Լիլիթ Աղաջանյանը, Վիկա Մարկոսյանը, Էդուարդ Հովհաննիսյանը, Թամարա Ստեփանյանը և այլոք՝ իրենց հրապարակումներով: Այսօր շարունակություն էր այդ շարքի: Բավականին բազմամարդ լսարանի առջև հանդես եկավ Աղասի Մարգարյանը: Թեման նախապես հրապարակված էր: Սա լոկ ներկայացում կամ դասախոսություն չէր, այլ սկիզբ էր նոր նախագծերի: Հագեցած հանդիպումից հետո հարթակը Աիդա Գրիգորյանինն էր, ով ներկայացրեց Քեմալիզմը և ժամանակակից Թուրքիայի գաղափարական միջավայրը: Աիդայի բանախոսությունը բավականին դինամիկ և բուռն քննարկումների տեղիք տվեց: Վաղը ստուգատեսը կհատի հասարակածը: Բացի այն, որ ունենք հետաքրքիր հանդիպում Տիգրան Պասկևիչյանի հետ, տեղի կունենա նաև Հայրապետյանի երրորդ գրքի շնորհանդեսը և ամենամյա մրցանակների հանձնումը: Մանրամասն ծրագիրը ներկայացված է կայքում: