• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընկերության հայտ

Ես` Հասմիկ Վեզիրյանն եմ, ունեմ բազմաթիվ նախասիրություններ: Սիրում եմ կարդալ, նվագել, ստեղծագործել, քայլել, տեղեկություններ եմ հավաքում նոր զարգացող կամ թույլ զարգացած պետությունների մասին և այլն: Երբ այցելեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կայքն այն ինձ գրավեց իր բազմազանությամբ և բովանդակությամբ: Սիրով ցանկացա մասնակցել Հանրակրթական դիջիթեք ստուգատեսին: Լսելով և իմանալով կրթահամալիրում տիրող մթնոլորտի ու ջերմ, ընտանեկան միջավայրի մասին, վստահ եմ, որ իմ ընկերանալու և բարեկամանալու առաջարկը սիրով կընդունեք:

Ծնվել եմ 1991 թվականի մարտի 2-ին  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում` ծառայողի ընտանիքում: Մասնագիտությամբ սոցիոլոգ-սոցիալական աշխատող եմ:

1997-2007 թթ. սովարել և ավարտել եմ  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Ֆ.Վերֆելի անվան միջնակարգ դպրոցը գերազանց գնահատականներով:

1998-2005 թթ. սովորել և ավարտել եմ Էջմիածնի թիվ 2  երաժշտական դպրոցը:

2007-2011թ.-ին ընդունվել և ավարտել եմ Երևանի պետական համալսարանի «Սոցիոլոգիա» ֆակուլտետի «Սոցիոլոգիա» բաժինը:

Նույն թվականին ընդունվել եմ  Երևանի պետական համալսարանի «Սոցիոլոգիա» ֆակուլտետի սոցիալական աշխատանք բաժնի մագիտրատուրան: 2013 թ.-ին պաշտպանել եմ մագիստրոսական թեզը և ստացել եմ մագիստրոսի կոչում:

2010 թվականին մասնակցել եմ ԵՊՀ-ի կողմից կազմակերպված «Առաջին բուժօգնություն և քաղաքացիական պաշտպանություն» դասընթացին:

2011 թվականին մասնակեցել եմ ԵՊՀ-ի և ԱՄՆ-ի Կոննեկտիկուտ համալսարանի կողմից կազմակերպված 

« Comparative Social Welfare Policy between the U.S. and the Second World»  դասընթացին:

2012 թվականին մասնակցել եմ «Վստահություն» սոցիալական աշխատանքի և սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի  կողմից կազմակերպված «Առաջնորդության զարգացումը և գենդերային ուսուցումը»  դասընթացին:

2012 թվականին մասնակցել եմ  ICHD-ի  և GAYA-իկողմիցկազմակերպված   «Negotiation, effective  communication and leadership skills>>  դասընթացին, որը հանդիսանում էր   «Support to Armenia-Turkey rapprochement» ծրագրի մաս:

2013 թվականին մասնակցել եմ <<Հայ միասնության խաչ>> կազմակերպության կողմից կազմակերպված <<Երեխաների իրավական սոցիալականացում արվեստի միջոցով>> ծրագրին :

2009-2012  թթ. եղել եմ ԵՊՀ-ի խորհրդի անդամ:

2011 թ.-ին  աշխատել եմ  “Սեյվ դը չիլդրեն” կազմակերպության հայաստանյան գրասենյակում  “Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության” ծրագրի շրջանակներում ծրագրի սեմինարավար:

2010 թ-ից մինչ օրս աշխատում եմ ՀՀ-ի Արմավիրի  մարզի Մուսալեռ գյուղի դպրոցում որպես մանկավարժ-հոգեբան, ինչպես նաև դասավանդում եմ <<Հասարակագիտություն>>  առարկան:

 

2013 թվականին  որպես կամավոր մասնակցել եմ Հայաստանի պատանեկան նվաճումների կողմից կազմակերպված <<Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն ծրագրին>> որպես համակարգող-սեմինարավար: 

Հարգանքներով՝ Հասմիկ Վեզիրյան