Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան. «Ճանաչե´նք և սիրե´նք մեր Նախնյաց, քանզի ով անցյալը չգիտի, նա ապագա չունի, իսկ ներկան անորոշ է, անգույն ու սին..»:
Գարեգին Նժդեհ. «Ցեղօրէն անկախ ապրելու եւ ստեղծագործելու եւ ոչ ժամանակաւոր կեանք մուրալու համար հայ ժողովրդի հաւաքական հոգու մէջ հրամայողաբար յարութիւն պիտի առնի պաշտամունքը մեր հին եւ հզօր Աստծու: Վահագնի համար տաճարներ պիտի բարձրանան Արարատեան դաշտում, Սիւնիքում, Արցախում, մեր գաղութներում, ամէն տեղ, ուր կապրի հայը ամէն մի հոգու մեջ, քանզի արիութիւնն է եղել յավիտենական պարտականութիւնը այն ազգերի, որոնք չեն ուզում մեռնել»:
Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան. «Նժդեհի նման արորդի-հայորդիները մարմին, միտք, թե հոգի լինելով չեն դադարեցնում իրենց ներկայությունը անգամ մեր առօրյա կյանքում»:
Գարեգին Նժդեհ. «Նորը` հայ հասարակության համար երիտասարդանալու, հիշաշրջվելու, վերանորոգվելու կենսահոգեւոր մի կարելիություն է: Ամեն մի ժողովուրդ նորահաս սերնդի միջոցով է հաղթահարում իր ներքին տկարությունները, ցավերը, հոռետեսությունը: Եվ նա, որին հաջողվում է իր սեփական տկարություններից, թերիներից զերծ պահել իր նորահասը, նրանից ստեղծում է մի մեծ և օրհնաբեր ուժ»:
Քաղեց Ա. Տիգրանյանը