Համաշխարհային բոլոր հեղինակավոր լրատվական գործակալությունները հաղորդեցին, որ գիտնականների կարծիքով պլանշետների օգտագործումը վնաս է հասցնում երեխաների առողջությանը: Նրանք, մասնավորապես, վարքային բնույթի հիմնախնդիրների առաջացումը և սոցիալական զարգացման դանդաղումը կապում են պլանշետների հաճախակի օգտագործման հետ: Այդ երևույթը հատկապես դրսևորվում է 8 տարեկանից մեծ երեխաների մոտ:
Միաժամանակ գիտնականները չեն ժխտում պլանշետների օգտագործման հետ կապված դրական գործոնները` օգնում է ուղեղի առանձին հատվածների զարգացմանը և հանգստացնում է երեխաներին:
Չնայած դրական գործոնների առկայությանը, գիտնականները պնդում են, որ ծնողները պետք է լրջորեն սահմանափակեն պլանշետների օգտագործումը և հետևեն, որպեսզի երեխաներին քնի, ընթերցանության և մեծերի հետ համագործակցության համար ժամանակ մնա:
Ներկայացրեց Ա. Տիգրանյանը