• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ի՞նչ անել. հանձնել մեր հողը թշնամո՞ւն, գալ համաձայնությա՞ն, թե՞ մեռնել հենց այդ հողի վրա

Ղարաբաղի հարցը հայ ժողովրդի համար դեռ չլուծված և ամենախոցելի խնդիրներից մեկն է: Որպես հայ, մենք չենք ցանկանում այն հանձնել թշնամու ձեռքը, բայց գնալ զիջումների պատրաստ ենք, միայն թե Ղարաբաղը մեզ մնա, հատկապես, որ այն միշտ էլ մերն է եղել եւ օրենքով հանրաքվե է անցկացրել ու անկախացել:  Զիջումներ ասելով  ի՞նչ  նկատի ունենք: Ղարաբաղին հարակից շրջանները, որ ազատագրել ենք պատերազմի ժամանակ, տանք Ադրբեջանին, Ղարաբաղը մեզ պահենք: Իհարկե, Հայաստանի հետ կապող Լաչինի եւ Քարվաճառի հետ միասին:  Ցավալի է, բայց մենք այդ զիջումներին էլ ենք համաձայն, բայց արի ու տես, որ Ադրբեջանը դրան էլ համաձայն չէ, ուզում է բոլորը: Ի՞նչ անել այս դեպքում, եթե ամեն կողմից մեզ ճնշում են:  Թուրքիան փակել է դեպի Եվրպոա տանող ճանապարհը, հարևան պետությանն է օգնում, պահանջելով Ղարաբաղը տալ Ադրբեջանին, սահմանը բացելու նախապայմանով: Մեկ Հայաստան` միանգամից երկու հակառակորդի դեմ: Հետաքրքիր է, ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ... 

Շարունակությունը Կարինե Կիրակոսյանի բլոգում