• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տրանսպորտի թանկացման խնդիրը

Կասկածներ կան,  որ կթանկանա հասարակական տրանսպորտի գինը և այդ թանկացումը կլինի հատկապես ձմռանը, որ  ցրտերի պատճառով մարդիկ չկարողանան դուրս գալ փողոց եւ բողոքի ակցիաներ կազմակերպել:

Թանկացումը մեզ` շարքային քաղաքացիներիս, հատկապես դպրոցականներին ու նրանց ծնողներին, ֆինանսական լուրջ դժվարությունների առջեւ կկանգնեցնի: Բացի այդ, Երեւանում հասարակական  տրանսպորտը, հատկապես երթուղային տաքսիները, որ հիմնական տրանսպորտն է, շատ անհարմար են և նույնիսկ ինչ-որ տեղ վտանգավոր`տարեցները դժվարանում են բարձրանալ ու նեստել տրանսպորտ, հատկապես, որ վարորդն էլ չի համբերում որ մարդիկ տեղավորվեն եւ անմիջապես տեղից պոկում է մեքենան, նոր բարձրացածին պատեպատ ու նստածների գլխներին տալով: Մեքենան այնքան են ծանրաբեռնում, որ մարդիկ իրար վրա են հայտնվում, ինչը շատ տհաճ է: Իսկ մարդիկ ստիպված են խցկվում երթուղայինի մեջ, քանի որ դրանք ժամանակացույցով չեն երթեւեկում ու մարդիկ վախենում են, որ կուշանան աշխատանքից եւ դասից:   Անհարմար ու բարակ աստիճանների պատճառով նունիսկ երիտասարդներն են շատ հաճախ ոտք ու գլուխ հարվածում: Դեպքեր են եղել,  որ բժիշկների կարիք է զգացվել:

Սպասարկումն ու վարորդների վարքը մի առանձնահատուկ թեմա է: Նրանք ցանկացած դժգոհության դեպքում կարող են հարձակվել ուղեւորի վրա, կոպտել, նույնիսկ հայհոյել, լկտիաբար  ծխել ու միացնել ռաբիս երաժշտություն: Ես տեսել եմ, որ  վարորդը ղեկին նստելուց առաջ մի քանի շիշ գարեջուր է խմել:

Եվ այս պայմաներով ցանկանում են ուղեւորափոխադրման վարձը թանկացնել: Ի՞նչ է լինելու այս ամենի վերջը:    

Աստղիկ Ստեփանյան, գեղարվեստի ավագ դպրոց, 11-րդ դաս.