• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մի սեբաստացու պատմություն

 

«Մխիթար Սեբաստացի» կրթահալիրի յուրաքանչյուր սովորող իր հետքն է թողնում կրթահամալիրի պատմության մեջ: Հետաքրքիր է շրջանավարտների անցած ուղին: Այդ կապակցությամբ այս հոդվածս կլինի կրթահամալիրի մի շրջանավարտի մասին, ում անունը դեռ չեմ նշի:  Նշեմ միայն, որ նա մինչ այդ փոխել էմի քանի դպրոց, հուսալով, որ գոնե մեկը կլինի այն կրթական շինությունը, որն ապրում է իր երազներում:

«Ընտրեցի այս կրթահամալիրը, կամ, կարելի է ասել, որ չեմ ընտրել, այն ընտրվել է. ես սկզբում պարզապես փոխեցի, բայց մեծ ակնկալիքներ առանձնապես չունեի, իսկ հետո պարզվեց, որ դա իսկապես այն է, ինչ ես փնտրել եմ»,- ասում է:
 
Հատկանշական է մի բան, որ դպրոցի միջավայրը,  շրջապատը սովորողներն ու դասավանդողներն այնքան ջերմ էին ու հյուրընկալ, որ միանգամից հարմարվեց:
Դպրոցական եռուզեռի մեջ հասցրեց ձեռք բերել լավ ընկերներ, որոնց հետ կապը պահպանում է մինչ օրս: Եվ ոչ միայն սովորող ընկերներ. իր պնդմամբ, կրթահամալիրը մի մեծ ընտանիք է, որտեղ հարազատ են բոլորը` սովորողները, դասավանդողները, ղեկավարները, նույնիսկ ծառերն ու ծաղիկները: Այս խոսքի վրա էլ հիշեց ամենասիրելի ընկեր Մարթային` էկո-հայրենագիտական ակումբի հետ միասին: Պատմեց ակումբի գործունեության` կատարած աշխատանքների, բազմաբովանդակ դասաժամերի ու ամենահետաքրքիրի` հայրենագիտական ու էկոլոգիական ճանապարհորդությունների մասին. «Ես դարձա ի սրտե ի հոգվույս բնապահպան ու բնության մասին մտածող: Իմ պայքարը սկսվեց ավելի շատ բնության պահպանման, քան անօրինականությունից ազատվելու համար: Մի տեսակ դարձավ կենսակերպ»:
Ճամփորդությունները չէին սահմանափակվում միայն ակումբով: Իր ակտիվության շնորհիվ նրան կարելի էր տեսնել գրեթե բոլոր ճամփորդություններին, ինչպես նաև միջոցառումներին, որոնք դպրոցի առօրյայի անբաժանելի մասն էին կազմում:
 
«Եթե հնարավորություն ունենայի միշտ կմնայի դպրոցում: Այստեղ ամեն ինչ շատ է տարբերվում մյուս դպրոցներից. միջավայրը, սովորելու նոր մեթոդները, անսահման ճամփորդությունները…»,-ափսոսում է: 
Թեև այս սովորողն  ավարտել է դպրոցը , բայց շփումը պահպանում է մինչ օրս և չի մոռացել իր հարազատ կրթօջախը, որտեղ անցկացրել է 3 անմոռանալի տարիներ:
 Այդ շրջանավարտը, ում անունը չեի հիշատակում  իմ պատմության սկզբում, Ժանիետա Ջեյրանյանն է, որին ընկերները,  դպրոցի սովորողներն ու դասավանդողներն անվանում են Յուկա: Նա այժմ համալրել է  Երևանի պետական  համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, բայց  չի մոռացել կրթահամալիրը: Նրան նույնպես չեն մոռացել, և բոլորի մոտ նա տպավորվել է որպես աշխույժ ու պայծառ մի աղջիկ, որը 3 տարի առաջ, առաջին անգամ ոտք դրեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիր:
 
Կարինե Կիրակոսյան, info.mskh ակումբ, Միջին դպրոց, 10-րդ դաս.