• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երգող ճանապարհորդները

Նկարագրություն: 
Բարև՛, ես Ռուբեն Հակոբյանն եմ: «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ելութին առաջին անգամ մասնակից եմ եղել ամենշաբաթյա մեդիաուրբաթներից մեկի ժամանակ: Ես հպարտ էի, որ մայրիկս այնտեղ երգում էր: Երկու օր առաջ ես նրանց հետ ճամփորդում էի: Հոկտեմբերի 24-ին` ժամը 08:30 Ս. Երրոդություն եկեղեցու մոտից շարժվեցինք... «Սեբաստացիներ» երգչախումբը առաջին ելույթը ունեցավ Գոշավանքի եկեղեցում. ի հիշատակ Հովհաննես Շարամբեյանի: Երկրորդ ելույթը Մակարավանքի եկեղեցում էր, որը Սարո Սարուխանյան հիշատակին էր նվիրված: Երրորդ ելույթը Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում էր: Գիշերեցինք «Էլիտ» հյուրատանը: Առավոտյան ժամը 9-00-ին բոլորս պատրաստ նստեցինք ավտոբուս և շարժվեցինք Սուրբ Դավիթ եկեղեցի, մեզ խանգարում էր մշուշապատ սարերը, բայց մենք հասանք եկեղեցի, երգչախումբը կրկին երգեց: Հաջորդ կանգառը Իջևանի քանդակների այգում էր: Նորից համերգ, նորից ծափեր: Ես ճամփորդությունից սովորեցի ավելի շատ սիրել երգը և ցրտին դիմանալ: Եթե ինձ ընդգրկեն «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբում, որպես լուսաբանող անդամ , ինձ ուրախ կզգամ: Որոշել եմ ձեռք բերել անհատական լուսանկարչական ապարատ: