• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մասնակցեցինք շնորհանդեսին

Նկարագրություն: 
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը19:00, Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ Կոմիտասագետ, երաժիշտ Արթուր Շահնազարյանի «Շարական խազագրեալ: Խազերից վերծանուաց միջնադարեան տասներկու շարական եւ նոյն շարականների բանաւոր պահպանուած օրինակները» խազաբանական մենագրության, ձայնասկաւառակի, նոտագրքի շնորհանդեսը: Պարոն Շահնազարյանի խոսքը լսելու, շնորհավորելու էին եկել արվեստագետներ, հոգևորականներ, լրագրողներ, ընկերներ, բարեկամներ և, պարզապես, այս գործը կարևորող մարդիկ: Բացման խոսք ասաց և իր մեծ շնորհակալությունը, գնահատանքը հայտնեց Նարեկացի արվեստի միության տնօրեն Նարեկ Հարությունյանը, որից հետո Արթուր Շահնազարայանը խոսեց խազերի առաջացման, այդ նշանների ու նոտաների համեմատման-համընկման, վերծանման մասին, կատարեց դրանց միջոցով վերծանված երկու շարական: Հուզիչ էր. դարեր շարունակ անհայտ խազ-նշաններից հայտնի նոտաների վերածված, դրանցով հնչող հոգևոր երաժշտություն: Հայաստանի Պետական Կամերային Երգչախմբի կատարմամբ, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան, առաջին անգամ հնչեցին Կոմիտասի ևս մի քանի շարականներ: Արթուր Շահնազարյանը խոստացավ, որ լույս տեսած գիրքը և CD-ին շուտով կլինի կրթահամալիրի գրադարանում: Շնորհակալ ենք: