• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսօր Գրիգոր Գյուրզադյանի ծննդյան օրն է

Գրիգոր Գյուրզադյան: Նշանավոր մի մարդ, որն ունի մեծ բանականություն, տիեզերքից օժտված մի գերբնական ուժ` ապրելու, արարելու, ստեղծագործելու համար, հզոր սիրտ, անսահման սեր, բազմաժանր ներաշխարհ` ուսուցանելու իր արվեստը: Ամեն բառ, տառ, քար, թուփ, գույն, պատկեր նրա ձեռքերում, մտքում, խոսքում հոգի է առել, դարձել արվեստ, իրականություն: Կտավի վրա` նկարի տեսքով: Այնպիսի նկարներ է նկարել, որոնք նայելով կարող ես ապրել այդ պահը, մտնել դրա մեջ, տեսնել այդ գույներով աշխարհը, որը կարող է ապրել և քո մեջ` հոգուդ մի անկյունում: Մաքրվել այդ գույներով ու պատկերներով, և մի պահ կտրվել իրական աշխարհից` ստեղծելով քո աշխարհը այդ նկարում:

                      Ռուզան Կարապետյան, քոլեջ, առաջին կուրս