• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայոց լեզվի և գրականության սեմինար

Այսօր Մայր դպրոցում մեկնարկեցին առարկայական սեմինարները: Մայրենիի այսօրվա սեմինարավարներն էին Մարգարիտ Սարգսյանը և Նունե Մովսիսյանը: Նախ Մարգարիտը ներկայացրեց, թե ինչ հարցադրումներ պետք է  ունենա նախագիծը, ինչն է ինքը կարևորում նախագծի կատարման ընթացքում,և ինչ աշխատանքային գործիքներ ու նյութեր են հարկավոր նախագծի իրականացման համար: Հաջորդիվ ներկայացրեց նախագծի իր մեթոդական մշակումներից մեկը, որ նախատեսում էր շարունակական աշխատանք և վերաբերում էր ժամանակակից գրականությանը:  Նախագծի շուրջ եղան քննարկումներ, հետաքրքրի հացադրումներ:

Սեմինարի երկրորդ մասում տ. Նունեն ներկայացրեց Հայոց լեզվի և գրականության ծրագիրը: Ծրագիրը ներառում էր 5-9-րդ դասարանների համար պարտադիր համարվող նախագծերը, գրականության ցանկը, սակայն դա չի նշանակում, որ դասավանդողը զրկվում է նախաձեռնողականությունից, որովհետև ծրագիրը շատ ճկուն է. ենթադրում և պարտադրում է դասավանդողին ցուցաբերել ստեղծական մոտեցում` համալրելով ծրագիրը: Այս կերպ յուրաքանչյուր դասավանդող հնարավորություն է ստանում նոր ուսումնական տարին սկսել իր համար «հարմար ու հարազատ»  ծրագրով` հավատարիմ մնալով կրթահամալիրում գործող ընդհանուր կարգին և ուսուցման սկզբունքներին: