• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Անգեղակոթի ժողով» նախագիծ

 

Արդի ժամանակաշրջանում անցյալի իրականության հետազոտման գործնական եղանակներից  է պատմական վերակառուցումը` այս կամ այն պատմական փուլում որևէ տարածաշրջանի նյութական և հոգևոր մշակույթի, ինչպես նաև գործընթացների, իրադարձությունների, տեխնոլոգիաների վերաստեղծումը գրավոր, հնագիտական, ազգագրական և այլ աղբյուրների օգտագործմամբ:

   Պատմական վերակառուցումն իր առջև դնում է գիտական նպատակներ և օգտագործում է դերային խաղի մեթոդն ու գիտական փորձարարությունը ուսումնասիրվող հարցի ավելի խորը շերտերը ներթափանցելու համար:

   Համոզված, որ պատմական վերակառուցման իրականացումը հետաքրքիր կլինի դեռահասներին և պատանիներին, կնպաստի նրանց պատմական մտածողության զարգացմանը և հայրենիքի անցյալի ու ներկայի գործնական իմացությանը, առաջարկում եմ «Անգեղակոթի ժողով» նախագիծը: Ինչու՞ հենց այդ իրադարձության վերակառուցումը: Պարզաբանեմ` 1. Անգեղակոթի ժողովը`http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_Angexakoti_joxov@;18-րդ դարի հայոց պատմության կարևոր իրադարձություններից է; 2. Անգեղակոթը գտնվում է ՀՀ տարածքում; 3. 2014 թվականի ապրիլին լրանում է այդ իրադարձության 315- ամյակը; 4. Այս իրադարձության վերակառուցման ֆինանսական ծախսերը մեծ չեն լինի:

   Այս նախագծի ամառային փուլում կուսումնասիրվեն պատմական աղբյուրները և կարող է իրականացվել հայրենագիտական արշավ Անգեղակոթ:

  16.07.2013                      ©                   Աշոտ Տիգրանյան