Info.mskh ակումբն առաջարկում է ամառային ուսումնա-հետազոտական նախագիծ, որին կարող են միանալ ամենատարբեր նախասիրություններ ունեցող սովորողները, դասավանդողներն ու ակումբները: Նախագիծն անվանել ենք «Ջուր»: Նախատեսում ենք, որ վերջում կպատրաստենք փաստագրական ֆիլմ կամ ֆիլմաշար ջրի մասին:
Ջուրը ժամանակակից կյանքում բավական մեծ նշանակություն ունի. Աշխարհի շատ երկրներում օրական հարյուրավոր մարդիկ են մահանում ջրի պակասից: Շատ քաղաքագետներ ավելի հիմնավոր ապացույցներ են բերում, որ շատ մոտ ապագայում նավթային պատերազմները կվերածվեն ջրային պատերազմների. կշահեն այն երկրները, որոնք ջրային ռեսուրսների վրա լուրջ իշխանություն կուենան:
Ժամանակակից գիտնականները պարզել են ջրի ձայնը, հոսքը, նրա շուրջ ստեղծված միջավայրը հոգեբանական լուրջ, դրական ազդեցություն են գործում: Պատահական չէ տատիկների հորդորը՝ չար երազը ջրին պատմելու մասին: Ստացվում է, որ ջուրը ոչ միայն ֆիզիկական աղտոտվածությունն է մաքրում, այլ նաև՝ հոգեկան լարվածությունը:
Ջրի այդ հատկանիշն էլ երևի հիմք է ծառայել ամենատարբեր ծեսերում նրա օգտագործման համար: Թե որ ծեսերում և ինչպես, հարկ է, որ նախագծի ընթացքում ուսումնասիրվի:
Աշխարհում տարբեր լեզուներով բազմաթիվ ֆիլմեր կան նկարահանված՝ գիտական, փաստագրական, գեղարվեստական, որոնք հայերեն տարբերակներ չունեն: Կան ազգագրական, բնագիտական հետազոտություններ, ջուր մատակարարող ընկերությունների մոնիտորինգներ և այլն:
Մեր ակումբն առաջարկում է օգտագործել կրթահամալիրի լուրջ ռեսուրսը և ամբողջացնել նյութը: Նախագիծը հնարավորություն կտա պարզելու, թե մենք ինչ գիտենք ջրի մասին, ինչպես ենք այն օգտագործում, ինչպես ենք վերաբերում դրան: Սա կօգնի նաև ներգարվել միջազգային տարբեր կազմակերպությունների ռեսուրսները, դիմել միջազգային դրամաշնորհային ծրագրերի, կապեր հաստատել այլ երկրների հետ: Միջազգային շատ կառույցներ իրենց ուշադրության կենտրոնում են պահում ջրին ու դրա հիմնախնդիրներին առնչվող հարցեր:
Վեր կհանվի նաև մշակութային մի մեծ շերտ, որ ծեսերի, սովորությունների ու բանահյուսության տեսքով գոյություն ունի մեր կյանքում, բայց որին մենք գրեթե չենք անդրադառնում:
Նախագիծն իրականացվելու է երեք փուլով:
Առաջին փուլը նախատեսված է ուսումնասիրությունների, ջրի մասին տեղեկությունների հավաքման համար:
Այս փուլում անհրաժեշտ է հրապարակել ու ներկայացնել ջրի մասին աշխատանքներ, ուսումնասիրություններ:
Առաջին փուլում նախատեսվում են տարբեր աղբյուրներից նյութերի որոնում, տարբեր մասնագետների հետ հանդիպումներ (դրանք կտեսագրվեն երրորդ փուլի համար), ֆիլմերի դիտումներ, ճամփորդություններ: Այս փուլում կարևոր են նաև օտարալեզու նյութերի ու ֆիլմերի թարգմանությունները, որոնք սովորողների համար ոչ միայն տեղեկատվական կլինեն, այլ նաև թարգմանչական հմտությունների զարգացմանը կնպաստեն:
Նախագծի երկրորդ փուլում նախատեսվում են ճամփորդություններ և նկարահանումներ` հարցազրույցներ, տեսանյութեր և այլն, քանի որ սովորողներն արդեն կունենան որոշակի գիտելիք, և հարցազրույցների ու հանդիպումների ժամանակ արված հարցադրումներն արդեն որոշակի կլինեն:
Երրորդ փուլը ֆիլմի սցենարն ամբողջացնելու և մոնտաժելու համար է:
Ուսումնասիրման թեմաներ-ուղղություններ (ցանկը բաց է, կարող եք նոր առաջարկություներ անել)
Բնապահպանությունը ևջուրը
Քաղցրահամ ու աղի ջրեր
Ջրային պատերազմներ
Աղտոտված ու մաքուր ջուր
Ինչ ջուր ենք խմում
Սևան
Մշակույթ և ջուր
Ջրի կիրառությունը կենցաղում
Ջուր և բանահյուսությունը` հեքիաթներ, լեգենդներ, ասացվածքներ և այլն
Ջուրը էպոսներում
Համեմատություններ` ՍասունցիԴավիթ- Արթուր արքա
Ջուրը և Աստվածաշունչը
Ջուրը և ջրի հետ կապված ծեսերը.
Մկրտություն
Վարդավառ
Ջրօրհնեք
Ոտնլվա
Գերեզմաներից տուն դարձողները լվացվում են, հետո նոր տուն մտնում
Ջուրըև երաժշտությունը
Քիմիան և ջուրը
Ջրի բաղադրությունը, քիմիական կառուցվածքը
Խմելու համար նախատեսված ջրի բաղադրությունը
Կարելի՞ է խմելու ջուր ստանալ օվկիանոսային կամ ծովային ջրից: Ինչո՞ւ:
Ֆիզիկան ու ջուրը
Ջրի կառուցվածքը
Ջրի ֆիզիկական հատկությունները
Կառուցվածքային փոփոխություններ` ջերմաստիճանի փփոխությունների ժամանակ
Ջրի կառուցվածքային փոփոխությունները երաժշտության, աղոթքի, դրական ու բացասական խոսակցությունների ու էմոցիաների հետևանքով
Աշխարհագրություն և ջուր
Գետեր, լճեր, ծովեր, օվկիանոսներ և այլն
Ջրային ռեսուրսներ
Գիտական նոր բացահայտումներ
Գիտահանրամատչելի ֆիլմերի թարգանություներ
Տարբեր հոդվածների թարգմանություններ
Ջրի թանգարաններ
Նախագիծը կրթահամալիրի համար շահեկան է ոչ միայն ուսումնական առումով, այլ նաև ատաքին կապերի հաստատման համար: Միջազգային շատ կառույցներ իրենց ուշադրության կենտրոնում են պահում ջրին ու դրա հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Նախագիծը լավ կազմակերպելու դեպքում հնարավոր կլինի դրամաշնորհային ծրագրեր իրականացնել:
Բացի այդ նախագծի մասնակից սովորողների համար հնարավոր կլինի ջրի հիմնախնդիրներին վերաբերող տարբեր ստուգատեսների ու գիտժողովների մասնակցել, ինչպես Թբիլիսիում մեր Էկոհայրենագիտական ակումբը մասնակցեց Ջրի ստուգատեսին:
info.mskh ակումբ
Աստղիկ Մարկոսյան [email protected]
Նոյեմի Անդրեասյան [email protected]