Սյունիքում դեռ թևածում է Վահագն Վիշապաքաղի ոգին: Սյունիքում դեռ ղողանջում են Տաթևի քրիստոսաբույր զանգերը: Սյունիքում առավելագույն և նվազագույն աշխատավարձերի քանորդը մոտ հազար է:
Սյունիքը սրբազան Խուստուփի, համեստացած Որոտանի, անձուկ Ողջու և մարտնչող Սոսիների մայրն է: Սյունիքը լեռների պես պարզ և բազմաշերտ մարդկանց, վարկաբեկված հայրենասերների, շինծու հերոսների և անաղմուկ արարողների աշխարհն է: Սյունիքը Գարեգին ՆԺդեհի հակասական էության ֆիզիկական քարտեզն է:
Մենք այստեղ ենք, որ շարունակենք ճանաչել Մեր Հանրապետությանը, միմյանց և ինքներս մեզ: Մենք այստեղ ենք, որ շարունակենք բարձրաձայն կարդալ հայոց պատմության թաքցվող էջերը: Մենք այստեղ ենք, որովհետև այլ կերպ լինել չէր կարող:
Աշոտ Տիգրանյան Դավիթ Կարապետյան