Այսօր Հանրապետության հրապարակից մեկնարկեց սիրողական վազքարշավը,որին մասնակցում են 13 տարեկանից բարձր մարդիկ:Դե իսկ մենք պահը չկորցրեցինք և որոշեցինք նրանց ևս տեղեկացնել մեր կրթահամալիրի մասին:Վերցրեցինք տեղեկատվական թերթիկները և մեր expo-ն շարունակեցինք Հանրապետության հրապարակում: Ինչպես և սպասվում էր, հետաքրքրվողները շատ էին, և տեղեկատվական թերթիկներն արագ սպառվեցին:Հաճելի և պարտավորեցնող է,երբ ներկայացնում ես կրթահամալիր և գովեստի խոսքեր ես լսում պատահական մարդկանցից: