• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսօր կրթահամալիրում էլի քննությունն էր. մաթեմատիկա

Այսօր մաթեմատիկայի քննություն էին հանձնում Ավագ դպրոց վարժարանի, Գեղարվեստի ավագ դպրոցի և Արհեստագործական դպրոցի տասներկուերորդ դասարանցիները: Քննությանը ներկա էին 146 հոգի. բացականեր չկային:

Քանի որ տիար Գևորգի ձայնը կտրված էր, նա աշակերտներին իրենց դասասենյակներում տեղավորում էր ժեստերով:  Ընկեր Լուսինեն, ընկեր Նաիրան, ընկեր Լիլիթը կարգավորում էին, որ սովորողները հերթով մտնեն դասարան, չխառնվեն իրար: Ներս մտնելով սովորողները ներկայացնում էին անձը հաստատող փաստաթուղթ, ստորագրում էին: Իրենց նստատեղի համարն իմանալու համար աշակերտները պարկից լոտոյի քարեր էին հանում: 

Աշակերտներից ոմանք իրենց մոտ թալիսման էին պահում, հավատալով, որ դա կօգնի լավ գրել: 

Նյութը պատրաստեց Սողոյան Լիլիթը, info-mskh լրագրող