Հունիսի 6-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի խումբ սովորողներ և դասավանդողներ ուղևվորվեցին դեպի Բուժական: Նպատակը` հաղթահարել Թեղենիս լեռան բարձունքը` ի հիշատակ Վահան Ասատրյանի: Առաջին կանգառը գյուղի դպրոցն էր: Նվիրեցինք գրքեր, բաժանեցինք տեղեկատվական թերթիկներ, ներկայացրեցինք մեր կրթահամալիրը: Այնուհետև հյուրընկալվեցինք Բուժականի դպրոցի նախկին տնօրեն Տարոն Մովսիսյանի տանը: Վերցրեցինք հարցազրույց, նա մեզ պատմեց գյուղի մասին: Տեղեկացանք, որ գյուղի անունը Բուժական է, որովհետև այնտեղ շատ բուժող բույսեր կան: Հարցազրույցը կներկայացնենք մյուս տեսանյութում: Այս հետաքրքիր հանդիպումներից հետո սկսվեց մեր արկածային արշավը: Դեռ շատ բաներ ունենք պատմելու ու ներկայացնելու: Սա դեռ սկիզբն է: Սպասեք հետաքրքիր անակնկալների...