• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բոլորին, բոլորին, բոլորին....

Սիրելի շրջանավարտներ վաղը դուք կհատեք հասարակածը և կհայտնվեք կյանքի մի նոր փուլում: Գիտեմ, մենք էլ ենք անցել: Կյանքում միշտ էլ պատահում են պահեր, երբ զգացմունքներդ խառնվում են իրար ու դու ինքդ էլ չես հասկանում, թե ինչ է կատարվում շուրջ բոլորդ: Ինչև կյանքի ընթացքն է այդպիսին, պետք է անցնել: Երբ գա ժամանակ, թե երբ չգիտեմ, ու դուք հետադարձ հայցք գցեք ձեր անցած ճանապարհին, միշտ հիշեք այն լավագույն պահերը, որոնք անց եք կացրել դպրոցում: Չէ որ կյանքը ընդամենը ակնթարթների ամբողջություն է: Մաղթում եմ ձեզ անկասելի թռիչք:

Անչափ շնորհակալ եմ այն բոլոր պահերի համար, որոնք միասին անցկացրինք: