• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շրջանավարտության փորձի փոխանակում

Ես երբեք չէի զգացել, որ մեկ տարին այսքան արագ կարող է անցնել: Բայց հիմա զգում եմ: Հիշում եմ: Դեռ մեկ տարի առաջ էր, որ ինքներս էինք պատրաստվում «Ցտեսություն» տոնախմբությանը: Մեկ տարի առաջ էր, որ բոլորիս կյանքը մեկ էր դարձել, մի նպատակ ունեինք ու այդ ճանապարհին ինչեր ասես, որ չէինք անում: Անցան այդ օրերն ու արդեն յուրաքանչյուրս մեր ճանապարհն ենք բռնել: Այսօր շատերս ուսանողներ ենք ու  պատրաստվում ենք մեր տարեվերջյան քննություններին, իսկ մեր տղաների մի մասը ծառայում են հայոց բանակում: Արդեն ժամանակ չենք գտնում միմյանց հետ երկար լինելու համար: Ու հիմա եմ հասկանում իմ ավագ ընկերների այն խոսքը, թե դպրոցն ուրիշ է: Իսկ հիմա կենտրոնում դուք եք, վաղը ձեր հրաժեշտի տոնախմբությունն է լինելու: Դուք էլ եք մեծ կյանք մտնում: Անկեղծ ասած՝ դժվարանում եմ ինչ-որ բան ասել: Այնուամենայնիվ մաղթում եմ, որ բոլորդ էլ հասնեք ձեր նպատակներին, հայտնվեք ուսանողի կարգավիճակում, լինեք ձեր ապագայի տերը: Սրանից ավելին հուզմունքս խանգարում է ասել: