• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչու՞, Սարիղամի´շ

Ես կանգնած եմ պատշգամբին Սարիղամիշի իմ հայրական տան

  Ու զրուցում եմ հայերեն քուրդ հարևանիս հետ,

Փշատերև անտառից թռած ֆիտոնցիդները բզզում են շուրջս մեղվի պարսի նման,

Իսկ օդում կախված է հարցը. «Ու՞ր էիր յոթանասուներեք տարի»:

 

Ների´ր, հա´յր, սա լոկ տեսիլք է իրականամերձ,

Որ ծնվել է Ցեղասպանության սպիի արյունվելուց….

 

 

22.04.2013. 06:51 – 07:04    ©       Աշոտ Տիգրանյան