• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԶԼՄ-ի վերլուծությունը Ա. Աշոտյանի՝ կրթահամալիր այցելության մասին նյութերում

Արմեն Աշոտյանի՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր այցի մասին բոլոր նյութերը միանման էին և շատ էին հանդիպում միանման նախադասությունները: Օրինակ` «ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, որտեղ նրան ներկայացվել են կրթօջախում իրականացվող մեդիակրթության շրջանակում մեկնարկած նոր հեղինակային նախագծերը»: Շատ հանդիպեցին Արմեն Աշոտյանի՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կուտակվել է այլընտրանքային կրթական ծրագրի իրականացման մեծ փորձ…»  խոսքերը: Նյութերի մեծ մասը ավարտվում էր այս նախադասությամբ «Նախարարի այցն ավարտվել է կրթահամալիրի Տ. Հայրապետյանի անվան գրադարանում կազմակերպված բրիֆինգով, որի ընթացքում Ա. Աշոտյանը պատասխանել է լրագրող-աշակերտների հարցերին»:

Կան նաև ռադիոնյութեր, որտեղ Արմեն Աշոտյանի ու պարոն Բլեյանի հետ հարցազրույցներից հատվածներ կան: 

Ընդհանուր առմամբ լրատվամիջոցները կրթահամալիրի մասին դրական են խոսել. և' Աշոտյանի խոսքերից մեջբերված հատվածներում, և' լրագրողական տեքստերում: 

Լավ կլինի, որ ԶԼՄ-ը մեր կրթահամալիրի մասին այսքան շատ գրեն ոչ միայն պաշտոնյաների այցելության դեպքում, այլ մեր նախաձեռնությունների ու հետաքրքիր ձեռքբերումների ժամանակ: 

Ներկայացնում ենք ինտերնետային լրատվամիջոցների հղումները: 

Լիաննա Սարգսյան

info.mskh ակումբ