• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տիգրան Հայրապետյան օրեր... յուրաքանչյուրիս ներսում, յուրաքանչյուրիս աշխարհում

 

Սիրում եմ կրթահամալիրի կյանքը...կյանք, որի  թարմությունն ու շունչն ապահովում են, այն օրերը, որոնք յուրահատուկ ու կարևոր են իրենց տեսակի մեջ:  Սկսվում են Տիգրան Հայրապետյան օրերը: Այս մի քանի օրերի ընթացքում սովորողներն ու հետաքրքրասերները հասցնում են կարդալ ու հասկանալ Տիգրան Հայրապետյան, նորովի ճանաչել նրան ու նորովի ներկայացնել:
Երկար ժամանակ է, ինչ կրթահամալիրի ներսում գործում է Տիգրան Հայրապետյան գրադարանը՝ բաց ու թափանցիկ, կանչող ու գրավող, առօրյա հոգսերից կտրող ու մտքի թռիչքի անվճար տոմսեր բաժանող: Գրադարանը գործում է ՝ կրելով այն մարդու գաղափարները, ում անունով կոչվում է, գրադարանի կյանքը ստիպում է հիշել և նորից ու նորից գնահատել Տիգրան Հայրապետյանին՝ մեր հասարակական կյանքում իր մեծ ներդրումը ունենալու համար:
Այդ օրերի մի մասնիկն էլ եղել եմ ու կամ ես:
2010 թ-ին դարձա Տիգրան Հայրապետյան մրցանակակիր՝ Լրագրողի ոգեշնչված, հետևողական գործունեության համար: Մրցանակը կարևոր էր, որովհետև այն դարձավ ոչ միայն աշխատանքիս գնահատականը, այլև Տիգրան Հայրապետյան անձնավորության բացահայտման բանալին: Կարդացի Հայրապետյան, մեկնաբանեցի ու հիմա իմ ներսում կա նրա մի մասնիկը, մտքի ծնունդն ու իրականության մոտեցումները:
Վաղը նորից կսկսվեն այդ օրերը ու կդառնան շրջադարձային շատերի համար:
Բարի մեկնարկ մեզ, բարի ակնկալիքներ, բարի արդյունք: