• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Տիգրան Հայրապետյան» 2013թ. մրցանակներ շնորհելու մասին

Կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» 2013թ. մրցանակները շնորհել.

  • Դասավանդող Յուրա Գաջալյանին՝ տարիների մանկավարժական ստեղծագործական աշխատանքի  հրապարակված արդյունքների համար: 2013թ. պարգևատրման ֆոնդի միջոցներով Յուրա Գաջալյանին որպես մրցանակ տրամադրել 120.000 դրամ.
  • ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարանի սովորողներ Մերի Շարոյանին և Հայկ Ղազարյանին՝ հասարակագիտական  և  քաղաքացիական կրթության բնագավառում կատարած ստեղծագործական-հետազոտական աշխատանքի համար: 2013թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից Մերի Շարոյանին և Հայկ Ղազարյանին  նշանակել կրթաթոշակ 6 ամիս ժամկետով ամսական 10.000 դրամ, ընդամենը՝ 60.000 դրամ.

Հիմք`  կրթահամալիրի 2013թ. ուսումական օրացույց, կրթահամալիրի 2013թ. պարգևատրման ֆոնդ, մրցանակային անվանկարգեր, կրթահամալիրի տնօրենի 2013թ. մարտի 12-ի թիվ 13-03-100 հրամանով հաստատված մրցանակային հանձաժողովի որոշումը:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան