• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճանաչենք և հասկանանք Տիգրան Հայրապետյան քաղաքացուն

   20-րդ դարի վերջին սկսվեց խորհրդային միության փլուզման գործընթացը, որը իր արձագանքը գտավ նաև հայ իրականության մեջ: Գորբաչովյան` այսպես սկսված վերակառուցման քաղաքականությունը արագացվեց երկաթյա վարագույրներ ունեցող խորհրդային բռնապետության փլուզումը: Հենց այդ ժամանակշրջանում հանդես եկավ երիտասարդ քաղաքագետ, հասարակագետ, միջազգայնագետ Տիգրան Հայրապետյանը: Բազմիցս անրադարձել ենք Տիգրան Հայրապետյանի կյանքին և գործունեությանը,նրա կատարած հասարակական ակտիվ քայլերին,քաղաքական և քաղաքագիտական վերլուծություններին, եզրահանգումներին, որոնք, իհարկե, մեր օրերում ունեն անչափ կարևոր նշանակություն. դրանք ոչ միայն ուսանելի են, այլև դարձել են օրակարգի հարցեր և խնդիրներ: Տիգրանը` որպես քաղաքագետ,գրեթե իր բոլոր վերլուծություններում առաջնային է համարում հասարակության դերն ու նշանակությունը, արժևորելով անձին, անհատին որպես սուբյեկտ: Ուսումնասիրելով քաղաքագետ Տիգրան Հայրապետյանի «3-րդ աշխարհամարտի մատույցներում» գիրքը, որը հայտնի է Ռուսական խռովք անունով: Ես կուզենայի ներկայացնել այդ գրքից մի քանի հոդվածներ, հատկապես ուսանելի է հեղինակի կողմից շարադրված, խորը վերլուծության ենթարկված «Թղթյա շերեփի» սինդրոմը, հայ քաղաքական մտքի մեջ: Հեղինակը գրում է` «Վերջին հարյուրամյակներում հայ ժողովրդի ռազմաքաղաքական թուլության, ամենադիպուկ և ընդգրկում որակավորումը, թերևս, տվել է Խրիմյան Հայրիկը»: Այնուհետև հեղինակը ավելացնում է` «Մեր օրերում իրադարձությունների զարգացումը իրականացվում է, թե ուժային մեթոդներով, թե քաղաքական-դիվանագիտական պայքարի ձևերով»: Հոդվածի վերջում հեղինակը քննադատական մոտեցում է ունենում հայ իրականության մեջ տեղի ունեցող, ավելի շատ վախեցնող քան սթափեցնող քաղաքական գործընթացներին: «Պատմությունը ևս մեկ անգամ ապացուցեց, - գրում է հեղինակը, որ հեղափոխության ալիքի վրա իշխանության եկած ուժը հիմնականում անընդունակ է պետականության կառուցման գործում, - շարունակելով Տիգրան հայրապետյանը խորհուրդ է տալիս հայ քաղաքական դաշտը լցնել լիարժեք գիտելիքներով օշտված ազգային պետական գործիչներով, որոնք և արդյունավետ ընթացք կտան պետականության կառուցման ծանր և պատասխանատու գործին»: Քաղաքագետը նշում է`«-Պետք է կանխել «թղթյա շերեփի» սինդրոմի ժառանգականությունը ու նոր բեռլինյան կոնգրեսի սպառնալիքը հայ ժողովրդի գլխին»: Կցանկանայի նաև անրադառնալ Տիգրան Հայրապետյանի մեկ այլ հոդվածի «Դուրս գալ փակուղուց» հոդվածին: Հեղինակը հոդվածը շշմեցուցիչ վերլուծության է ենթարկում քաղաքական իրավիճակը: Չնայած նրա հոդվածները ունեն ավելի քան 10 տարվա վաղենություն բայց կարծես վերաբերվում են մեր օրերին տեղի ունեցող իրադարձություններին: Փորձեմ համառոտ մեկնաբանել վաստակաշատ քաղաքագետի այս հոդվածը, որը սկսվում է Ուոլքերի խոսքերով «որպեսզի այսօր Հայաստանը խուսափի Ռուսական մուրճի և թուրքական սալի միջև կրկին կոխկրտված լինելու վտանգից, շատ կարևոր է, որ լսելի լինի Հայաստանի ինքնուրույն ձայնը: Բայց այն բացակայում է»: Մեր օրերում գրում է քաղաքագետը Հայաստանի իշխանությունները որդեգրել են թույլ, սխալ և անհեռանկարային քաղաքականություն: Վերլուծաբանը բերում հիմնավորված պատճառներ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նա կարողանում է ոչ միայն լուսաբանել իր իսկ կողմից գրված հոդվածը, այլ խորը վերլուծությամբ առաջարկում է փակուղուց դուրս գալու իր տեսակետները կատարելով կոնկրետ մեջբերումներ հիմնավորումներ: Այդ հիմնավորումներից ներկայացնում եմ մի քանիսը` 1. Հայաստանը պետք է հրաժարվի իրեն պարտադրվող քաղաքականությունից: 2. Պետք է ձևավորել բազմակուսակցական կառավարություն որոնք պետք է լինեն պրոֆեսիոնալներ: 3. անհրաժեշտ է ստեղծել ազգային անվտանգությունը ապահովող հզոր կառույցներ: 4. Ամեն կերպ ձգտել սառեցնելու ռազմական և քաղաքական իրադարձությունների զարգացումը ԼՂՀ-ում: 5. Անհրաժեշտ է ԼՂՀ-ի խնդիրը «ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակներից հանել և ուշադրությունը կենտրոնացնել պետությունների տարացքային ամբողջականության սկզբունքի վրա քանի որ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը անհեռանկարային է և միջազգային հանրության շրջանակներում չի պաշպանվում»: Հեղինակը ավելացնում է որ ԼՂՀ-ի հարցի լուծումը պետք է կենտրոնացնել ավելի շատ իրավական հարցերի վրա այսինքն ԼՂՀ-ն իբրև Ադրբեջանի տարածքի մասը դիտարկելու իրավական հարցերի հիման վրա: Իսկ հետագայում քայլեր կատարել ԼՂՀ-ում անցկացնելով հանրաքվե որի արդյունքում արցախահայությունը կհայտնվի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Ահա այսպիսին էր Տիգրան Հայրապետյանը իր խորքային վերլուծություններով: Այսպես կարելի է բնութագրել քաղաքագետի գրեթե բոլոր հոդվածները: Ցանկանում եմ բնութագրել Տիգրան Հայրապետյանին որպես լուրջ գիտակ, հայրենասեր, իր գործին նվիրված, քաղաքագետ և քազաքացի. «Չէ որ, - նշում է հրապարակախոսը, - հասարակական քաղաքական բոլոր տեսակի գործընթացներում, եթե հասարակությունը ակտիվ է և անմիջական մասնակցություն է ունենում, շահում է ոչ միայն անհատը, քաղաքացին, այլև պետությունը: Առողջ և ակտիվ հասարակությունը ամրապնդում է դեռ նոր կայացած պետականության հիմքերը: Տիգրան Հայրապետյանը իր գրառումներում, հոդվածներում, աշխատություններում ոչ միայն կատարում է մակերեսային վերլուծություն` ուղղակի ինֆորմացիա և տեղեկատվություն հաղորդելու ընթերցողին, այլև նրա գրեթե բոլոր մտքերը, հայացքները, մեկնաբանությունները տալիս են լուծման ուղղիները, դառնում են բանալի` բացելու այն դռները, այն փականքները, որոնք հասարակության համար փակ են եղել և իհարկե, անհասանելի: Մեծ է Տիգրան Հայրապետյանի դերը մեր կյանքում ծանոթ լինելով նրա մասնագիտական գործունեությանը` ես խորհուրդ կտամ մեզ բոլորիս հաճախ շփվել և հաղորդակցվել նրա հետ: Տիգրան Հայրապետյանի խոհեմ, գիտակից քաղաքագետի կերպարը առանձնահատուկ տեղ է գրավում նրան ճանաչողների շրջանում: Բազմիցս ես հանդիպել եմ նրան ճանաչողների հետ, բոլորնել Տիգրանին բնութագրում էին որպես ազնիվ, շիտակ, ընկերասեր և բարի ազնավորություն: Տիգրան Հայրապետյանը, լինելով Հայաստանի քաղաքացի, շատ մտահոգված էր իր հայրենիքի համար, նա չէր հանդուրժում, աչք չէր փակում կյանքում տեղի ունեցող բազմաթիվ անօրինական, ոչ արդար երևույթների նկատմամբ: Տիգրանը նաև շատ լավ հրապարակախոս էր: Նրա հրապարակային ելույթները, նպատակասլաց հարցադրումները կառուցողական խոսքը հանրության համար դառնում են պարզ և հասկանալի: Իր գործունեության ընթացքում Տիգրանը կարող էր լսել իր դիմացինին, հաշվի առնել նրա կարծիքը: Կարողանում էր բանավեճերի ժամանակ պահպանել էթիկայի նորմերը: Նա համարձակ անձնավորություն էր, չէր վախենում, չէր խուսափում իր խոսքերից, ճշտի և ճշմարտության ջատագովներ: Նրա առաջադիմական գաղափարները,հայացքները խորը հետք են թողել մեր իրական կյանքում: Անցել են տարիներ, սակայն Տիգրանի մտքերը, գաղափարները վերաբերվում են հենց այս օրվան: Դրանք երբեք անցյալ լինել չէն կարող այլ ընդհակառակը, տարեցտարի դառնում են ավելի արդիական: Հասարակությունը այսօր զգում է տաղանդավոր հրապարակախոսի, քաղաքագետի` Տիգրան Հայրապետյանի շունչը: Միշտ նրա մասին գրելիս կամ խոսելիս ես իմ ընթերցողին կամ զրուցակցին ասում եմ. Պետք է ճանաչել և հասկանալ Տիգրան Հայրապետյանին: