• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհակալութուն հագեցած օրվա համար

 

Սեմինարը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որի ժամանակ միասին երգեցինք, պարեցինք, կարդացինք: Հետաքրքիր էր նաև ընդհանուր պարապմունքի մանկավարժական քննարկումը: Երգ ու պարով ոգեշնչված` սկսվեց   Արթուր Շահնազարյանի երաժշտության ծրագրի քննարկումը, որը վարում էր գեղարվեստի դպրոց-պարտեզի ղեկավար Լիլիթ Բաբայանը: Նախորդ շաբաթ մենք կարդացել էինք ծրագիրը և դպրոց-պարտեզներում մասնակցել երաժշտության կազմակերպմանը: Քննարկեցինք նաև ծեսերի և հանդեսի տարբերությունը:
Քննարկումը ավարտելուց հետո եկավ սպասված պահը`սուրճի ընդմիջումը: Տեխնոլոգիայի  դասընթացը վարում է Տաթևիկ Թամազյանը: Նա մեզ հետ քննարկեց պասի խորհրդանիշները,  մենք նայեցինք Լուսիկ Ագուլեցու պատրաստած  ակլատիզի տեսաֆիլմը: Ներկայացվեց «Զատիկ» նախագիծը,  մենք խմբերով պատրաստեցինք Ակլատիզ, «paint» ծրագրով սովորեցինք նկարել:
Մարմնամարզության պարապմունքը վարում էր Դավիթ Ֆահրադյանը, շա~տ լավ էր:
Օրն ամփոփեցինք. հաջորդ շաբաթվա սեմինարի օրակարգն ու անելիքները որոշեցինք: Հաջորդ շաբաթ կրթահամալիրի դպրոց-պարտեզներում մասնակցելու ենք  մարմնակրթության պարապմունքներին: