• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առանց խմելու էլ խմած եք

Մարիամ Ենգիբարյան, Նելլի Ալավերդյան

Չգիտես ինչու, երեքշաբթի առավոտյան տարօրինակ անհավեսություն էր պատել Մարիամին ու Նելլին: Հազիվ, բառիս բուն իմաստով, իրենց քարշ էին տալիս դպրոց: Զարմանալին այն էր, որ չնայած այդ անհավես վիճակին, նրանք շոշը չանցան, այլ կամուրջով գնացին` խախտելով իրենց՝ պապական ժամանակներից եկած սովորությունը…

Ճանապարհին.

Նելլի – Էսօր մասնագիտական ունե՞նք:

Մարիամ – Ըհն, բացի դրանից էլ գրակ:

Եվ  հանկարծ միաբերան.

- Ֆո՜ւո՜ւո՜ւ

Հ. գ. 

Ըստ 12-3 դասարանի օրենսգրքի 12-րդ  հոդվածի  3-րդ կետի, սույն երկխոսությունը չի վերաբերում  ՀՀ վաստակավոր ուսուցիչներ` Գևորգ Սեդրակի Հակոբյանին և Հասմիկ Շավարշի Ղազարյանին:

Թթված դեմքով մտան դպրոց. Մարիամը տեսավ Լիպոյի երջանիկ դեմքը, բայց դրանից իր տրամադրության մեջ փոփոխություններ չնկատվեցին:

…Սովորության համաձայն  ուտելով ոչնչով չփոխարինվող նրբերշիկը` գնում են դասի, մեկ էլ  լսում  են դրախտից կանչող մի ձայն.

-Այսօր մասնագիտական կողմնորոշում չեք անելու:

-Ուռա՜ա՜ա՜ա՜, մի ժամ շուտ ենք տուն գնալու:

Հիմա գրադարանում են...

Ով չգիտի, որ 12-3-ի սովորողները, բացառությամբ Լևոնի՝ ապագայում համով կերակուրներ պատրաստողի, Էրիկի, Գրիգորի և Լիպոյի ` ապագաներն անհայտ են (բայց մի բան ակնհայտ է` նրանք չորսն էլ ապագա հայրիկներ են, հետո պապիկներ և ամենավերջում անդրշիրիմյան հոգիներ), խաղերի գիժ են, և ուր  պատահի, երբ պատահի, ինչ պատահի խաղում են: Խաղի թեժ պահին եկավ ընկեր Ռինան ու Մարիամին, Նելլիին տարավ դաս անելու: Գնացին ու ևս մեկ անգամ համոզվեցին, որ երազանքները երբեք չեն իրականանում, և Մարիամը` տխրության մշուշով պատված,  առաջարկեց  նույնպես տխրության մշուշով պատված Նելլիին .

-Արի  գնանք հարբելու:

Սկսեցին ծիծաղել:

Մեկ էլ տեսան ընկեր Ռինայի զարմացած դեմքը, և երբ նա իմացավ նրանց նպատակը, ասաց.

-Գնալիս մեզ էլ կասեք:

Հետո սկսեցին բարկացնել ընկեր Ռինային.

-Ընկեր Ռինա, ուղտ ո՞նց են ասում:

-Իռվելի:

-Բա օ՞ձ:

-Գվելի:

-Իսկ ավանակի՞ն:

-Վիռի:

-Ապուշին ո՞նց  կասեն:

-Սուլելի:

Եվ  վերջում ավելացրեց. «Սրանք առանց խմելու էլ խմած են» :