Գերմաներեն լեզվի ուսուցման խթանման և օտարերկրյա աշակերտներին գերմաներենի դասընթացում առանձնահատուկ ձեռքբերումների համար պարգևատրելու նպատակով Գերմանիայի արտաքին գերատեսչությունը մշակել է մրցանակների ծրագիր, որն իրականացվում է ԳԴՀ նախարարների համաժողովի Մանկավարժական փոխանակման ծառայության /PAD/ կողմից:
Ծրագրի շրջանակներում բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին հնարավորություն է տրվում ուսուցողական այցով չորս շաբաթ անցկացնել Գերմանիայում:
Դիմելու անհրաժեշտ նախադրյալներն են.
-նվազագույն տարիքը՝ 15, առավելագույնը՝ 17,
-գերմաներենի առնվազն երկու տարվա ուսումնառություն,
-պետք է ավարտական դասարանի աշակերտ չլինի,
- 2010 թվականի հունվարից ի վեր՝ պետք է մասնակցած չլինի Գերմանիայի Դաշնային Հանրապետության որևէ պաշտոնական ծրագրի:
Հայտերը պետք է ներկայացնել ՀՀ -ում ԳԴՀ դեսպանություն՝ մինչև ս.թ. փետրվարի 8-ը:
Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութերից:
edu.am