• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Դասարան անիվների վրա»-ն Digitec Expo 2012

 DigiTec-յան նյութերը կայքում շա՜տ-շատ են, բայց մեր մասին դեռ չի խոսվել:
Մենք ենք՝ դասարանը անիվների վրա:
Գիտեմ, որ DigiTec Expo-ն նվիրված է մեդիային, նորարար տեխնոլոգիաներին և այլն, և այլն, բայց դե մենք, մեր առաքելությանը հավատարիմ, տպագիր գրքեր և բուկլետներ էինք բաժանում: Իհարկե թուղթը դեռ իր տեղը վերջնականապես չի զիջել չիպերին ու կրիչներին, բայց դե այստեղ ևս մենք համոզվեցինք, որ ժամանակն է գալագրամա-բուկլետներ ստեղծել: Բանն այն է, որ էքսպոյի ընթացքում այնպես ստացվեց, որ մեր տարած բուկլետները, կոպիտ ասած, «քչություն արեցին», այնքան էին հետաքրքրված հյուրերը մեր կրթահամալիրով, մեր ծրագրերով: Իսկ պատկերացրեք, ինչ լավ կլիներ, եթե մենք ունենայիք մեր բուկլետները մեդիա տարբերակով ու բլութուդով այն փոխանցեինք բոլոր ցանկացողներին: Այդ ժամանակ քանակի խնդիր չէր լինի, մաթեմատիկական բարդ հաշվարկները ավելորդ կլինեին, մենք էլ կլինեինք դասարան ոչ թե անիվների, այլ, ասենք, թռչող բարձիկների վրա: Բա երանի չէ՜ր:
Բայց դե մյուս կողմից, եկեք չմոռանանք, որ այս տարին գրքի և տպագրության տարին է: Այնպես որ կեցցեն մեր բուկլետները և մեր գրքերը: Իսկ այն, որ չհերիքեցին, միայն ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք լավ ենք,մեր ծրագրերը լավն են, կրթահամալիրը լավն է, դասարան ենք՝լավն ենք և՛ անիվների վրա, և՛ DigiTec-ում, և թռչող բարձիկների վրա էլ լավը կլինենք:

Սոնա Արսենյան