• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ողջույններ Դիջիթեքյան mskh.am-ից

Դիջիթեքյան ուրախ տրամադրություններն է'լ ավելի են համախմբում իր շուրջն ուրախ ու հետաքրքրասեր մարդկանց: Անց ու դարձ, հարց ու փորձ… Բոլորին հետաքրքրում է մեր կրթահամալիրj էլեկտրոնային  գրիչները, գրատախտակները, աստղացուցարանը... Բոլորին զարմացնում են մեր կրթահամալիրի առանձնահատկությունն ու աշխուժությունը: Գրավել ենք բոլորի ուշադրությունն ու դեռ շարունակում ենք զարմացնել:

Դե, մենք էլ մեր հերթին հետաքրքրվում ենք ուրիշ կազմակերպություններով, բայց է'լի չենք մոռանում պատմել մեր մասին: Բոլորին նվիրեցինք գրքեր, ուրախ տրամադրություն ու լայն ժպիտներ…
Ինձ ամենից շատ գրավեց Ամերիկյան համալսարանը: Ոչ թե իր գեղեցիկ տաղավարով կամ հմայիչ ու երիտասարդ տեղեկատուներով, այլ հենց իրենով:))
Պատմեցին ամեն ինչ, սակայն դա ինձ համար նորություն չէր, քանի որ հենց այդ տեղեկատուներից մեկը դաս էր վարել մեր CCC ամերիկյան ակումբում ու պատմել ամեն ինչ: Նրանք կազմակերպում են դասընթացներ` պատրաստելու քննություններին: Հրավիրում են սովորելու` խոստանալով հետաքրքիր և ապահով հեռանկար: