ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի Քոլեջի կանոնադրություն
Նախագիծ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
• ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կրթահամալիր) Քոլեջը (այսուհետ` Քոլեջ ) Կրթահամալիրի մասնաճյուղ է:
• Քոլեջի կանոնադրությունը (այսուհետ` կանոնադրություն) Կրթահամալիրի տնօրենի (այսուհետ` Տնօրեն) ներկայացմամբ հաստատում է Կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ):
• Քոլեջն իրավաբանական անձ չէ:
• Քոլեջին իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ, Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ՀՀ օրենքով, կրթահամալիրի կանոնադրությամբ (այսուհետ` Կանոնադրություն), կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով (այսուհետ` Կանոններ), կրթահամալիրի զարգացման ծրագրով (այսուհետ` Զարգացման ծրագիր), Քոլեջի զարգացման ծրագրով և կանոնադրությամբ:
• Քոլեջի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան Բաբաջանյան պ. 25:
• Քոլեջը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Ձևաթղթերը, խորհրդանիշը և անհատականացման այլ միջոցներ ձևավորելիս, անհրաժեշտության դեպքում, հայերենին կարող են զուգակցվել այլ լեզուներ:
• Քոլեջը չունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ:
• Քոլեջը կրթահամալիրի էլեկտրոնային mskh.am կայքում ունի ենթակայք`qolej.mskh.am:
II. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
• Քոլեջի գործունեության առարկան
կրթական ծրագրեր:
• Քոլեջի գործունեության առարկան նախմական (արհեստագործական) և միջին մասնագիտական, լրացուցիչ, հեղինակային կրթական ծրագրերի իրականացումն է: Քոլեջը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել նաև հանրակրթական և (կամ) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն:
• Քոլեջի նպատակը բխում է Կրթահամալիրի նպատակներից, այն է` ապահովել.
• կրթության հավասար հնարավորությունները, մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը սովորողի զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին.
• կրթություն բոլորի համար - ներառական ուսուցում.
• ստեղծականության, ինքնակրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման առաջնայնությունը.
• կրթության մեջ նոր տեխնոլոգիաների կիրառումը.
• կրթական բաց համայնքի ձևավորումը և զարգացումը.
• ինքնավարության, Սովորողի և աշխատողի ինքնուրույնության, նախաձեռնողականության ու անհատական պատասխանատվության առավելագույն մակարդակի ապահովումը.
• մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում նորարարությունների,ինչպես նաև տեղայնացված առաջավոր միջազգային փորձի ներդրումը, զարգացումն ու տարածումը, կրեդիտների կուտակման և փոխանցման միասնական համակարգի ներդրումը և տեղայնացումը, կրթության գլոբալ համակարգերին ինտեգրումը.
• աշխատանքային շուկայում պահանջարկ ունեցող որակյալ մասնագետների պատրաստումը (վերապատրաստումը, մասնագետների որակավորման բարձրացումը և վերաորակավորումը).
• մասնագիտական կողմնորոշման և խորհրդատվության արդյունավետ համակարգի ներդրումը` Մասնագիտական զարգացման ռեսուրսային կենտրոն ստեղծումը
• աշխատանքային շուկայում ներառվող մասնագետի պատրաստում.
• աշխատող մասնագետի վերապատրաստում, վերաորակավորում.
• մանկավարժական առաջավոր փորձի, կրթական գործի կազմակերպման որակապես նոր ձևերի ու մեթոդների տեղայնացում, ներդրում, տարածում, կրթական փոխանակումների իրականացում.
•Քոլեջի խնդիրներ են`
• հետազոտող դասավանդողների հեղինակած Կրթական և այլ ծրագրերի, ուսումնական ձեռնարկների,մոդուլների, մեթոդական ուղեցույցների կիրառում, փորձարկում.
• ուսուցողական նոր միջավայրի ստեղծում.
• մանկավարժական գիտափորձերի իրականացում.
• հետազոտող, անընդհատ վերապատրաստող և վերապատրաստվող, կրթական նորարարությունը տարածող մանկավարժական աշխատողի համար աշխատանքային պայմանների ապահովում.
• Սովորողի (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած) ներդաշնակ ու բնական զարգացման համար մանկավարժական–հոգեբանական, սոցիալական անհրաժեշտ պայմանների ապահովում.
• անհատականության զարգացման և ազատ գործունեության, փոխադարձ հարգանքի, վստահության ու գործընկերության մանկավարժության կազմակերպում, Սովորողի անհատական կրթական պատվերի իրականացում.
• կրթություն բոլորի համար - ներառական ուսուցում ապահովելու նպատակով մասնագիտական և լրացուցիչ կրթության ծրագրերի հնարավորությունների համախմբում.
• կրթության սուբյեկտների միջև իրական ու լիարժեք հաղորդակցության ապահովում` տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ.
• ֆիզիկական և վիրտուալ միջավայրում ուսուցման հավասարակշռում.
• կրթության որակի և արդյունավետության բարձրացում` թվային տեխնիկական միջոցների և մեդիատեխնոլոգիաների կիրառմամբ:
III. ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
• Քոլեջում իրականացվող կրթական ծրագիրը (այսուհետ`կրթական ծրագիր) Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի ենթածրագիրն է:
• Ուսումնական տարվա սկիզբը, տարվա ընթացքում արձակուրդների ժամանակը, ուսումնական տարվա ավարտը սահմանվում են կրթական ծրագրի ուսումնական պլանով:
• Ուսումնական աշխատանքները կազմակերպվում են կրթական ծրագրի ուսումնական պլանի, Սովորողի անհատական ուսումնական պլանի, Կրթահամալիրի ուսումնական օրացույցի, ուսումնական ժամանակացույցի և դասացուցակների հիման վրա:
• Ուսուցումը կազմակերպվում է խմբով` կուրս, մասնագիտական գործունեության և մոդուլային ուսուցման խումբ, սովորողների նախասիրությունների զարգացման ակումբ, ճամփորդության խումբ, ճամբարական խումբ, ջոկատ, այցելուների խումբ, մասնագիտական փորձառության խումբ, և անհատական: Խմբերում սովորողների թիվը որոշվում է Կրթահամալիրի ծախսերի նախահաշվով ամրագրված ցուցանիշների համաձայն:
• Խմբային ուսուցումը կազմակերպվում է դասերի, ակումբային պարապմունքների, ուսումնական նախագծերի, ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների, մասնագիտական փորձառությունների, ճամբարների, ստեղծագործական հավաքների, համերգների, ցուցահանդեսների, ներկայացումների (ուսումնական պարապմունքներ) ձևով:
• Քոլեջում կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր:
• Լրացուցիչ կրթական ծրագիրն ուղղված է սովորողի, մեծահասկի կրթական պատվերի կատարմանը: Լրացուցիչ կրթական ծրագիրը բաղկացած է դասընթացներից, որոնք, որպես ծառայություններ` իրականացվում են քոլեջում:
• Քոլեջ ընդունվում են միջնակարգ, միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն ունեցողներ:
• Սովորողը (նրա օրինական ներկայացուցիչը) Քոլեջի ղեկավարի հետ կնքում է պայմանագիր ուսումնառության մասին (այսուհետ՝ Պայմանագիր):
• Մասնագիտական Կրթական ծրագիրն ավարտվում է պետական որակավորման ստուգումներով
IV. ՔՈԼԵՋԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
• Քոլեջի ղեկավարին Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:
• Քոլեջի ղեկավարը՝
• կազմակերպում և ղեկավարում է Քոլեջի ընթացիկ գործունեությունը.
• ուսումնական պլաններով սահմանում է քոլեջի ուսանողների ուսումնառության արդյունքների ընթացիկ, միջանկյալ, ամփոփիչ ստուգման ձևերը և պարբերականությունը.
• Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Քոլեջի զարգացման ծրագիրը.
• խորհրդի հաստատմանն է ներկայացնում ուսանողական նպաստներ և պետական կրթաթոշակներ ստացող քոլեջի ուսանողների անվանական կազմը.
• մասնակցում է Խորհրդի, կրթահամալիրի վարչական խորհրդի, մասնաժողովի նիստերին.
• Կատարում է Տնօրենի հրամաններն ու կարգադրությունները.
• ապահովում է Քոլեջի ենթակայքի աշխատանքը.
• մասնակցում է աշխատողի անհատական աշխատաժամանակի կազմման աշխատանքին և այն ներկայացնում Տնօրենի հաստատմանը.
• Օրինական ներկայացուցչի(ծնողի) կամ Սովորողի հետ կնքում է ուսումնառության պայմանագիր,
• Տնօրենին միջնորդագիր է ներկայացնում Սովորողին ուսումնական վճարի զեղչ տրամադրելու համար,
• ապահովում է Քոլեջում Կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.
• կազմավորում է Քոլեջի մասնագիտական, ուսումնական խմբերը.
• հաստատում է Քոլեջի, սովորողի անհատական դասացուցակը.
• ուսումնական պլանին համապատասխան ապահովում է կրթական ծրագրի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը.
• առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես հաճախել չկարողացող կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող Սովորողի համար սահմանված կարգով կազմակերպում է հեռավար, առցանց կամ տնային ուսուցում.
• անհրաժեշտության դեպքում կազմակերպում է հեռավար ուսուցում.
• ստեղծում է Սովորողի առողջության, հիգիենայի, սննդի, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացման համար անհրաժեշտ պայմաններ.
• վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, մասնագիտական փոձառությունների, դիպլոմային նախագծերի կազմակերպման, Սովորողի կողմից իր աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
• ապահովում է պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի վարումը և պահպանումը.
• ապահովում է Կրթական ծրագրով որոշված էլեկտրոնային փաստաթղթերի վարումը և պահպանումը.
• ապահովում է պայմաններ սովորողների նախասիրության զարգացման ակումբների գործունեության համար.
• ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքը.
• ներկայացնում է Քոլեջի գործունեության կիսամյակային, տարեկան հաշվետվությունները.
• օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, Խորհրդի, Տնօրենի որոշումների, այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.
• Քոլեջի ղեկավարը պարտավոր չէ կատարել կառավարման մյուս մարմինների Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Կանոնադրությանը և սույն կանոնադրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
• Քոլեջի ղեկավարի բացակայության դեպքում, Տնօրենի որոշման (կարգադրություն, հրաման) համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ:
• Քոլեջում կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև զարգացման ծրագրերին աջակցելու և համայնքի հետ արդյունավետ համագործակցություն ապահովելու նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական, ուսանողական խորհուրդներ: Քոլեջում կարող են ձևավորվել խորհրդակցական կամ խորհրդատվական այլ մարմիններ:
• Մանկավարժական խորհրդի աշխատանքները ղեկավարում է Դպրոցի ղեկավարը:
• Մանկավարժական խորհուրդը քննարկում է՝
• Քոլեջի զարգացման ծրագիրը և երաշխավորում է այն խորհրդի հաստատմանը.
• ուսուցման բովանդակության, սովորողների ուսումնառության որակի, նրանց հետ տարվող մադուլային և մասնագիտական աշխատանքների կազմակերպման հարցերը.
• ուսումնական գործընթացին վերաբերող այլ հարցեր:
• Մանկավարժական խորհրդի նիստերի օրակարգը նիստից երեք օր առաջ տեղադրվում է mskh.am կայքում: Նիստի արձանագրությունը տեղադրվում է Դպրոցի ենթակայքում:
• Մանկավարժական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն երկու ամիսը մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում գումարվում են արտահերթ նիստեր`
• Դպրոցի ղեկավարի նախաձեռնությամբ.
• մանկավարժական խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ.
• Տնօրենի նախաձեռնությամբ:
• Մանկավարժական խորհրդի նիստերը բաց են:
• Անհրաժեշտության դեպքում մանկավարժական խորհրդի նիստերին, խորհրդակցական ձայնի իրավունքով, հրավիրվում են` ծնողներ ուսանողական խորհրդի ներկայացուցիչներ և այլ անձինք:
• Քոլեջի ուսանողական խորհուրդը՝
• ժողովրդավարության և ինքնավարության սկզբունքներին համապատասխան, անմիջականորեն սովորողերին վերաբերող հարցերի մասին ազատորեն կարծիք է ներկայացնում հանրակրթական դպրոցի կառավարման և խորհրդակցական մարմիններին.
• խորհրդի ներկայացուցիչը, խորհրդակցական ձայնի իրավունքով, մասնակցում է մանկավարժական խորհրդի այն նիստերին (կամ հարցերի քննարկմանը), որտեղ քննարկվում են աշակերտներին անմիջականորեն վերաբերող հարցեր:
• իր ներկայացուցչի (2ուսանող )միջոցով մասնակցում է կրթահամալիրի կառավարմանը` ընդգրկվելով կրթահամալիրի խորհրդի կազմում,
V. ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
• Դպրոցում կրթական գործընթացի մասնակիցներն են`
• սովորողը.
• Սովորողի Օրինական ներկայացուցիչ(ծնող).
• ունկնդիրը
• ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ:
• Քոլեջի աշխատողները կրթահամալիրի աշխատողներն են:
• Քոլեջի սովորողը
• Սովորողը նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական ծրագրեր յուրացնելու համար տնօրենի հրամանով, մրցութային հիմունքով ընդունված անձն է, որին տրվում է սահմանված նմուշի ուսանողի տոմս և ստուգման գրքույկ:
• Քոլեջի ունկնդիրը տնօրենի հրամանով ընդունված անձն է՝ նախապատրաստական կամ կարճաժամկետ դասընթացներում, մասնագետների որակավորմանբարձրացման և վերապատրաստման բաժանմունքում սովորելու համար: Ունկնդիրը կրթական ծառայություններ ստանալիս օգտվում է ուսանողի իրավունքներից:
• Սովորողի իրավունքները
• ընտրելու տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար պարտադիր (էլեկտիվ) և տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար ոչ պարտադիր դասընթացներ, որոնք տրամադրում է քոլեջը.
• մասնակցելու ուսանողական խորհրդի, խմբակների, ակումբների ստեղծմանը և դրանց աշխատանքներին.
• մասնակցելու իր կրթության բովանդակության ձևավորմանը` պահպանելով մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների պահանջները.
• ստանալու կրթություն՝ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան և ձեռք բերելու գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխան գիտելիքներ.
• ստանալու երկրորդ մասնագիտություն կամ օգտվելու լրացուցիչ (այդ թվում՝ վճարովի) կրթական ծառայություններից.
• վճարովի ուսուցման համակարգից փոխադրվելու անվճար ուսուցման համակարգ.
• առողջական պատճառներով կամ այլ բացառիկ դեպքերում ստանալու ակադեմիական արձակուրդ՝ պահպանելով իր ուսանողական իրավունքը, ինչպես նաև վերականգնելու ուսումնառությունը որևէ պատճառով անավարտ թողած իր ուսանողական իրավունքը.
• տեղափոխվելու մեկ այլ, այդ թվում՝ նաև պետական հավատարմագրում ստացած, մասնագիտական ուսումնական հաստատություն.
• մասնակցելու քոլեջի հետազոտական, նախագծային աշխատանքների կատարմանը.
• ստանալու ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման պետական նպաստ և կրթաթոշակ.
• օգտվելու սահմանված չափի՝ ներառյալ անվանական, ինչպես նաև իրեն ուսման ուղարկած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց նշանակած կրթաթոշակներից, նպաստներից և վարկերից, նվիրատվություններից և դրամաշնորհներից.
• հարգելի պատճառներով (ակադեմիական արձակուրդ` առողջական վիճակի կամ զինծառայության) քոլեջից ազատված ուսանողը վերականգնվելիս` պահպանում է նախկինում ունեցած ուսանողական նպաստ կամ կրթաթոշակ ստանալու իրավունքը:
• Քոլեջի ուսանողը և դիմորդն իրավունք ունի ծանոթանալու սույն կանոնադրությանը, քոլեջի լիցենզիային և ներքին կանոնակարգերին, ինչպես նաև պետական հավատարմագրման վկայականին:
• Քոլեջի ուսանողը պարտավոր է՝
կատարել սույն կանոնադրության պահանջները և պահպանել ներքին կարգապահության կանոնները.
• վճարովի հիմունքներով սովորելիս՝ սահմանված կարգով և ժամկետներում վճարել ուսման վճարը.
• կատարել կրթական ծրագրերի պահանջները.
• հաճախել պարտադիր համարվող դասախոսություններին, սեմինար (գործնական)պարապմունքներին.
• Կանոնները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում օրենքով և Կանոնադրությամբ սահմանված ձևով քոլեջի ուսանողի նկատմամբ կիրառվում են կարգապահական տույժերը, ընդհուպ մինչև քոլեջից հեռացվելը:
• Մանկավարժական և մյուս աշխատողների իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով, Կանոնադրությամբ, Կանոններով, Պայմանագրով, աշխատողի պաշտոնական հրահանգով, Տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագրով:
VI. ՔՈԼԵՋԻ ԳՈՒՅՔԸ
• Քոլեջը սեփականության իրավունքով գույք չունի: Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար Տնօրենը տրամադրում է անհրաժեշտ տարածք, գույք, սարքեր և սարքավորումներ:
• Քոլեջն իր անունից չի կարող ձեռք է բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, դատարանում չի կարող հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
• Քոլեջն իրավունք չունի իրեն տրամադրված գույքը հանձնելու վարձակալության:
VIII. ՔԼԵՋԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
• Քոլեջը վերակազմակերպվում կամ լուծարվում է Տնօրենի հիմնավորված առաջարկով` Խորհրդի որոշմամբ: