• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հիշողություններ...դրանք ամենուր են...

Վա՜յ ժամանակ, դու ինձ մոտով էլ անցար… իսկ ես կարոտել եմ է՜ն օրերը, հա  հենց էն… էն որ նման էին պաղպաղակի, իմ սիրած՝ շոկոլադե ու մրգային, 20 րոպեանոց դասամիջոցի ժամանակ ուտվող: Հա, հենց էն պաղպաղակին, որ մի քիչ դանդաղ ես ուտում, որ երկար ուտես, կամ էլ եթե իմ նման բկլիկ ես մի քիչ մեծն ես վերցնում, որ ավելի երկար ուտես: Հա էտ օրերն եմ կարոտել, որ ագահի նման կուլ տվեցինք, ոնց որ էն պաղպաղակը, Էն որ կերա ու որ ուզում էի կծելուց հետո մի քիչ դանդաղ կուլ տալ իրան, որ մի քիչ էլ մնար բերանիս մեջ ու որ որ լեզվիս վրա զգայի իրա համը, մի քիչ էլ հաճույք ստանայի: Գիտես, ես էսօր էլ եմ պաղպաղակ ուտում, նույն արևի՝ իմ ու քո արևի տակ, նույն ծառերի ու կանաչի մեջ, նույն տրամադրությամբ՝ ծիծաղով կամ բողոքով, բայց պաղպաղակն ուրիշ ա… ու էն մեկն ինձ անընդհատ հիշացնում ա, որ ինքը եղել ա.. 

ու հիմա.. հիմա հենց էդ հիշողություններն են, որ խանգարում են, խեղդում: Ու ես չեմ կարողանում առաջ գնալ, որովհետև անընդհատ մտածում եմ, որ էն ինչը առջևում ա, երբեք չի կարա լինի էնպիսին, ինչպիսին եղավ հետևում մնացածը: Բայց էդ հիշողությունները միևնույն ժամանակ ստիպում են, որ երեսիս ժպիտ առաջանա: Երկու տարի առաջ այս օրը մենք՝ Հասմիկ Նալբանդյանի ղեկավարությամբ Վրաստանում էինք ու մասնակցում էինք Eco Tour-ին: Պարի փորձեր, տարբեր էկոլոգիական ծրագրեր, վրացի ընկերներ, խաղեր, երգեր, էքսկուրսիաներ քաղաքի ներսում ու քաղաքից դուրս... հիշողություններ.. դրանք ամենուր են ու ամուր կապերով են կապված մեզ, ես ուղղակի չեմ կարող մոռանալ, ուղղակի հրաշք էր, ուղղակի ուզում եմ, որ ամեն ինչ այնքան հրաշալի ու հեքիաթային լինի, ինչպես եղավ... ուղղակի սիրում եմ...